Եթե Ադրբեջանը վերահաստատի իր հավատարմությունը երեք սկզբունքներին, կարող ենք համարել խաղաղությունը կայացած․ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Եթե Ադրբեջանը վերահաստատի իր հավատարմությունը երեք սկզբունքներին, կարող ենք համարել խաղաղությունը կայացած․ վարչապետ

20:05 04.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում շարունակել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը՝ նշելով, որ այն պետք է շարունակվի երեք առանցքային սկզբունքների հիման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ սկզբունքները արձանագրվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, որը արել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Այդ սկզբունքները հետևյալն են․ առաջինը՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քկմ․ է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քկմ․։

Երկրորդ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար։ Շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի և համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դելիմիտացիան և դեմարկացիան։ Մեր կարծիքն այն է, որ դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չի, որ այս հարցում մեր այդ դիրքորոշումը շատ կարծր է։ Օրինակ՝ 1975 թվականից հետո էլ եղել են քարտեզներ, որոնք մեծ հաշվով 1975 թվականի վերարտադրությունն են։

Երրորդ՝  տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի են ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա։

Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը հրապարակային նշված սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումն ընդամենը կարճ ժամանակի հարց է»,- ընդգծեց Փաշինյանը։

Սակայն վարչապետը խնդրահարույց է համարում այն, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները չեն վերահաստատել իրենց հավատարմությունը նշված սկզբունքներին։

« Այդ ամենը կասկածներ է առաջ բերում, որ իրականում նրանք խաղաղություն ասելով նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո։

Որ օրը Ադրբեջանը հայտարարի, որ վերահաստատում են իրենց հավատարմությունը իմ նշած երեք սկզբունքներին, մենք կարող ենք համարել գործնականում խաղաղությունը կայացած»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ այդ սկզբունքները կային նաև այն պայմանագրում, որն ինքը պատրաստվում էր ստորագրել Գրանադայում։

«Դա է ամենակարևորը, առանց այդ երեք սկզբունքների ինչ էլ ստորագրենք, կլինի քաղաքավարական հայտարարություն։ Դա է հիմնաքարը։ Ես ոչ միայն կստորագրեի, այլև ժողովրդին վստահ կդիմեի, կասեի, որ մենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում ճանապարհի մոտ 70 տոկոսն անցել ենք», – նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ դա խաղաղության ճանապարհի ամենադժվար մասը կլիներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քառանիվի ինքնավթարի հետևանքով երկու հոգի մահացել են, ևս երկուսն ունեն մարմնական վնասվածքներ

16:30 24.05.2025

Քառանիվի ինքնավթարի հետևանքով երկու հոգի մահացել են, ևս երկուսն ունեն մարմնական վնասվածքներ

Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։ Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ...

Կամավինգան նույնպես արձագանքել է Մոդրիչի հրաժեշտին

16:30 24.05.2025

Կամավինգան նույնպես արձագանքել է Մոդրիչի հրաժեշտին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նույնպես արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու հայտարարությանը: «Ֆուտբոլի լեգենդ, օրինակելի մարդ: Լուկա, ինձ համար մեծ պատիվ էր խաղադաշտը քեզ հետ կիսելը, քեզանից սովորելը և քո նման մեծության կողքին լինելը: Տխրում եմ, երբ մտածում եմ, որ քեզ այլևս հանդերձարանում չեմ տեսնելու: Մենք շատ կկարոտենք քեզ: Դու կյանքի ուրախություն ես: Գնահատում […] ...

ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունը

16:21 24.05.2025

ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունը

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն շփումները իրանական միջուկային հարցի շուրջ, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է լուրջ ճգնաժամ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Մենք պետք է համոզվենք, որ երկխոսությունը շարունակվում է։ Որովհետև եթե կողմերը ասեն, որ այլևս չեն ցանկանում խոսել միմյանց հետ, ապա իրավիճակը լուրջ կլինի», – ասել […] ...

Ֆիդանը Մոսկվայում  կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

16:09 24.05.2025

Ֆիդանը Մոսկվայում կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Մայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ղեկավարության հետ կքննարկի Ուկրաինայում կարգավորման հարցերը և կրկին կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես միջնորդ խաղաղության բանակցություններում։ Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կայցելի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ «Մոսկվայում կայանալիք բանակցությունների […] ...

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

15:51 24.05.2025

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ռոմերոն լոնդոնյան ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում Եվրոպա լիգայում մասնակցել է 7 խաղի, որոնցից 6-ը՝ փլեյ-օֆֆ փուլում։ 2022թ. աշխարհի չեմպիոնը նաև ճանաչվել էր Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Վճռորոշ խաղում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել […] ...

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

15:37 24.05.2025

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

Մայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով […] ...

BACK_TO_TOP