Բաքուն դեմ չէ Երևանի հետ բանակցությունների շարունակությանը ԵՄ միջնորդությամբ, բայց առանց Ֆրանսիայի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Բաքուն դեմ չէ Երևանի հետ բանակցությունների շարունակությանը ԵՄ միջնորդությամբ, բայց առանց Ֆրանսիայի

23:11 05.10.2023

Շուրջ 50 երկրների  առաջնորդներ  Գրանադայում քննարկել են, թե ինչպես  խթանել համագործակցությունը ողջ մայրցամաքում: Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման Ուկրաինան չէ։ Բացի ընդլայնման խնդիրներից այստեղ կկենտրոնանան ԵՄ միգրացիոն նոր ճգնաժամի, Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև  Սերբիայի և Կոսովոյի միջև ճգնաժամերի շուրջ:  Հիշեցնենք, որ երեկ Ալիևը հրաժարվել էր Գրենադայում նախատեսված՝  Հայաստանի, Ադրբեջանի , Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ ձևաչափով հանդիպումից, պատճառաբանելով, որ Ֆրանսիան և Գերմանիան մերժել են բանակցություններում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ Բաքվի առաջարկը: Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ:

Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը գագաթնաժողովից, և ինչպե՞ս են եվրոպական կառույցներում ու գերտերությունների մայրաքաղաքներում գնահատել այն, որ Ալիևը, ըստ էության, բոյկատել է գագաթնաժողովը ու հրաժարվել հանդիպել Փաշինյանի հետ եվրոպացի առաջնորդների միջնորդությամբ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Հակառակ դրան, որ Իլհամ Ալիևը չցանկացավ Գրանադա մեկնել և հրաժարվեց եվրոպացիների միջնորդությամբ բանակցել Փաշինյանի հետ, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանակցությունները Գրանադայում կայանալու են՝ քառակողմ ձևաչափով:

Այս հանդիպումը չափազանց կարևոր է՝ նաև հաշվի առնելով այն, որ այսօր առավոտյան Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով կոչ է անում Եվրահանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հրապարակային ձևով գնահատական չի տա Ալիևի այդ որոշմանը: Նա ասել է՝ անձամբ կարտահայտեմ նրան, թե ինչ եմ մտածում այդ մասին հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ երկու օր առաջ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջ ունենալ Հայաստանի նկատմամբ և կոչ է արել  Ադրբեջանի կողմից երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Որտե՞ղ կարող է կայանալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հաջորդ փուլը և ո՞ւմ միջնարդությամբ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

12:20 21.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

12:07 21.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...

SHANTNEWS

12:00 21.06.2025

SHANTNEWS

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

11:59 21.06.2025

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...

Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

11:47 21.06.2025

Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

Հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

11:13 21.06.2025

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...

BACK_TO_TOP