20:10 06.10.2023
Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացրել է հետադարձ ուժով՝ 2021թ.-ի մայիսի 10-ի կեսգիշերից: Այս դեպքում այն Ադրբեջանի ո՞ր հանցագործությունների վրա կարող է ծավալվել և ի՞նչ է տալու մեր երկրին: Թեմայի շուրջ մասնագիտական գնահատականներ է հնչեցրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին աշխատակից Արման Զրվանդյանը.
«Ջերմուկի դեպքերը, Սև լճի դեպքերը, մնացած բոլոր դեպքերը, ես հիշում եմ՝ դեպք եղավ, երբ հակառակորդի զինվորականների կողմից գրավված դիրքում հայ զինվորականը հանձնված էր, ձեռքերը բարձրացրած, իսկ դա նշանակում է արդեն պաշտպանություն, բայց նրան գնդակահարեցին, սա ռազմական հանցագործություն է և սա էլ կարող է ծածկվել, այսինքն, հետադարձ ուժով՝ 2021թ.-ի մայիսի 10-ից ենք վավերացրել, սա ֆիքսենք: 2020թ.-ի պատերազմի իրադարձությունները ո՛չ մեզ համար են կիրառելի, ո՛չ Ադրբեջանի համար այս դեպքում:
Հայաստանը վավերացրել է, և եթե Հայաստանի տարածքում կատարվեց հանցագործություն՝ հիշենք, օրինակ, Ջերմուկի ռմբակոծությունը, հանցագործությունը սկսվել է ստատուտը չվավերացրած երկրի տարածքից, չվավերացրած երկրի քաղաքացիների կողմից, բայց ավարտվել է Հայաստանի տարածքում, Հայաստանը վավերացրել է, վերջ: Այն անձը, ով արձակել է արկը, նրա հրամանատարը, հրամանատարին հրաման տվողը, այդ հրաման տվողներին չդատապարտողները՝ սա կոչվում է հրամանատարական պատասխանատվություն, այդ ողջ շղթան ենթակա է պատասխանատվության»,- ասաց Արման Զրվանդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
12:20 21.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
12:07 21.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:30 21.06.2025
Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրաԹեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...