Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Փարաքար համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.09 oC

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Փարաքար համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

16:34 10.10.2023

Ս.Վ.-ն, 2001-2019 թվականներին զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-2018 թվականների ընթացքում վատնել է համայնքին պատկանող 10 մլն 246 հազար 590 դրամը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ Ս.Վ.-ն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ աշխատանքի է ընդունել իր եղբոր աղջկա ամուսնուն՝ Գ.Հ.-ին՝ որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի վարորդ: Գ.Հ.-ն աշխատանքի չի հաճախել, սակայն Ս.Վ.-ն, Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներառել է կեղծ տեղեկություններ, որի արդյունքում՝ համայնքի բյուջեից Գ.Հ.-ին վճարվել է 5 մլն 105 հազար 664 դրամ աշխատավարձ:

Բացի այդ, Ս.Վ.-ն, տեղեկացված լինելով, որ իր ընկեր Ս.Ղ.-ն աշխատում է՝ որպես գազի բաշխման և իրացման բաժնի հսկիչ ու սպասարկում նաև Փարաքար համայնքը, 2014 թվականի ապրիլի 30-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ նրան աշխատանքի է ընդունել որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ: Ս.Ղ.-ն աշխատանքի չի հաճախել, համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, 2014 թվականի մայիսի 30-ից միչև 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներառել է կեղծ տեղեկություններ, որի արդյունքում՝ համայնքի բյուջեից Ս.Ղ.-ին վճարվել է 5 մլն 140 հազար 926 դրամ աշխատավարձ:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Վ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) (2 դրվագ):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP