08:31 17.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Ստեփան Ա.-ն խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելուց հետո չի վերադարձել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի 25-ից ավելի ծառայողներ և մոտ 110 գյուղացիներ: Մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացուն հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում և պատգարակով նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կայծակնահարվել է:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:40 20.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց ԱրմավիրումՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...
10:35 20.05.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելքՄայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
10:30 20.05.2025
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՄայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...
10:22 20.05.2025
Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներումՆորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում տարբեր մրցաշարերում անցկացրած բոլոր 8 եզրափակիչներում գոլային գործողություն չի կատարել, հաղորդում է BBC Sport-ը: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ տիտղոս է նվաճել: ...
10:12 20.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...
10:00 20.05.2025
Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...