11:28 17.10.2023
ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին.
Հարց. Տեղեկացել ենք, որ Հայաստանը աջակցություն է տրամադրում Սլովենիային: Կմանրամասնե՞ք այդ որոշման մասին:
Պատասխան. Ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի սկզբին Սլովենիան բախվել է իր պատմության ընթացքում ավերիչ հետևանքներով ամենամեծ բնական աղետին՝ ջրհեղեղի, որի հետևանքով տուժել էր երկրի գրեթե երկու երրորդը: Կարևորելով բնական աղետների դեմ համարժեք արձագանքը, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի համադրումը՝ դեռ ս.թ. օգոստոսին Սլովենիա կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ արտահայտել էր ջրհեղեղի հետևանքերի վերացման նպատակով Սլովենիային աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Վերջինս խորհրդանշում է ինչպես նման իրավիճակներում, որոնց Հայաստանը ևս առերեսվել է, ընդհանուր համամարդկային, փոխօգնության նկատառումներից ելնելով աջակցության կարևորությունն ու քաղաքական համերաշխությունը, այնպես էլ երկու երկրների միջև զարգացող փոխգործակցությունը:
Հիշեցնենք, որ 2022թ. հոկտեմբերի 15-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, Սլովենիայի կառավարության, մասնավորապես երկրի արտաքին և եվրոպական հարցերի նախարարության աջակցությամբ Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության կողմից իրականացվեց «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագիրը, որի արդյունքում 11 երեխա հյուրընկալվեց Սլովենիայի Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոնում: Սա համագործակցության արդյունքում իրականացված առաջին ծրագիրն էր, որին 2023թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը հաջորդեց Հայաստանի սահմանամերձ շրջաններից երեխաների համար իրականացված ծրագիրը: Երեխաները հնարավորություն են ունեցել Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր ծրագրերի ու միջոցառումների։
Վերոնշյալ երկրորդ ծրագրի մեկնարկին կայացավ ԱԳ նախարարի այցը Սլովենիա, այդ թվում՝ տվյալ վերականգնողական կենտրոն, որտեղ նախարարը ծանոթացավ կենտրոնի գործունեությանն ու համագործակցության հնարավորություններին: Հավելեմ, որ այդ համագործակցությունը շարունակական է: Հոկտեմբերի 5-ին Երևան էր ժամանել Սլովենիայի «Մարդկային անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության տնօրեն Տոմաժ Լովրենչիչը, ում հետ ՀՀ իրավասու մարմինների քննարկումների ընթացքում գոհունակությամբ շեշտվել է երեխաների համար իրականացված ծրագրերի դրական ազդեցությունը և քննարկել են դրանց նոր փուլի ու այլ ծրագրերի կազմակերպմանն առնչվող հարցեր:
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...
19:21 04.07.2025
Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցումՀուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
19:06 04.07.2025
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետՀիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
18:57 04.07.2025
Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համարՋեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...
18:51 04.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվՀայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...