17:04 17.10.2023
Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրին մոտ, Սևան քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները Չարենցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21104» մակնիշի մի մեքենա, որի 22-ամյա վարորդը փաստաթղթերի հետ գրպանից հանել է կաթուցիչ, որը կրկին թաքցրել է գրպանում: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա վերարկուի գրպանում մոխրացած հետքերով կաթուցիչը հայտնաբերվել է: Ըստ երիտասարդի` այն իրենն է, մոտ մեկ տարի առաջ դրանով օգտագործել է թմրանյութ ու կաթուցիչը մոռացել-թողել է վերարկուի գրպանում:
Նշանակվել է փորձաքննություն:
Նման մի դեպք էլ, դարձյալ Սևան քաղաքում, արձանագրվել է հոկտեմբերի 17-ին: Առավոտյան ժամը 4-ին մոտ, Շինարարների փողոցում Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ԳԱԶ-31105» մակնիշի մի մեքենա. սևանցի 19-ամյա ուղևորը դրսևորել է կասկածելի վարք: Վարորդն ու չորս ուղևորները, բոլորն էլ 18-20 տարեկան, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ 19-ամյա սևացու մոտ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, մեջը` մոխրացած հետքերով կաթուցիչ:
Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:
08:28 15.05.2025
Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվելԿանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...
08:20 15.05.2025
Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...
08:10 15.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 15.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱլբանիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...