13:48 31.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք Հայաստանը չի կարող ինքնաբավ դառնալ հացահատիկով:
«Ինչո՞ւ պետք է Հայաստանը հացահատիկով ինքնաբավ լինի: Եթե այդ հողատարածքի վրա կարելի է աճեցնել ցորեն կամ ավելի բարձրարժեք մշակաբույս, և այդ հողը պատկանում է մասնավորին, ինչո՞ւ պետք է նա ավելի նվազ եկամուտ ապահովող ցորեն աճեցնի: Նա կցանկանա ունենալ առավել եկամտաբերություն, մեր խնդիրն է՝ օգնել մարդկանց ավելի ցածրարժեքից անցնել բարձրարժեք մշակաբույսերի»,- ասաց նա:
Նախարարը նշեց՝ այն տարածքներում, որոնք այսօր անմշակ ու անջրդի են, պետք է ցորեն ցանել, բայց խնդիր չի դրվել՝ Հայաստանը դարձնել 100 տոկոսով հացահատիկով ապահովված: Նա ասաց՝ մարդկանց սեփականությունը, հիմնական միջոցները պետք է աշխատեն, որ եկամտաբերությունը ավելանա, եթե մարդը սագախոտով կամ քինոայով ավելի բարձր եկամտաբերություն կարող է ստանալ, դա ավելի լավ կլինի բոլորի համար:
Խաչատրյանը խոսեց Վրաստանում սեպտեմբերի 15-ից հացահատիկի տեղափոխման վրա ներդրվող սահմանափակմանը, նշեց, որ այն գործելու է բոլոր երկրների, այդ թվում՝ իրենց համար, հիմնավորումն այն է, որ մեծ մեքենաները վնասում են Լարսի անցակետը, ուստի իրենք առաջարկում են լաստանավով Փոթի, հետո երկաթգծով Հայաստան ուղին:
Նախարարը խոսեց կատակլիզմների հասցրած վնասների մասին, նշեց, որ մինչև օգոստոս անհամեմատ ավելի լավ վիճակ էր, քան նախորդ տարիներին:
«Մեր հաշվարկներով՝ ցրտահարության, կարկտահարության հասցրած վնասը 6 միլիարդի կարգի էր, նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 12 միլիարդ դրամ, 2016-ին՝ 33 միլիարդ դրամ էր: Այս պահին, այսինքն՝ մինչև օգոստոսյան հայտնի կարկուտը, վնասի չափն այդքան էր: Մենք երկու-երեք օր առաջ Արմավիրի մարզպետարանից ստացանք իրենց վնասների հաշվարկը, խնդիրներ կային պարզաբանելու, կոնկրետ թիվը չեմ կարող ասել՝ սելավը եղավ, Շիրակի մարզում կարկտահարություն եղավ, Արարատում փոքր կարկտահարություն: Մոտ 15 օրում վնասների չափը կկարողանանք ամփոփել, բայց սա ճակատագրի հեգնանք էր, ես հինգշաբթի վարչապետին զեկուցեցի, որ վնասն այսքան է, սպասում ենք, որ ռիսկը կանցնի, երկրորդ օրը այդ կարկուտը տեղաց: Եթե էլի կարկուտ չունենանք, կկարողանանք սեպտեմբերի վերջերին հաշվարկել՝ ինչքան է վնասը, դրամական աջակցություն ցուցաբերել համայնքի բնակիչներին»,- նշեց նախարարը:
Խոսելով ապահովագրության աշխատանքների մասին՝ նա նշեց, որ այդ աշխատանքները սկսվել են նախորդ տարվանից, հիմա էլ շարունակվում են ինտենսիվ կերպով: Նախարարի խոսքերով՝ բյուջեում այդ նպատակով գումար կա հատկացված, ընդհանուր բյուջեն 10 մլն եվրոյի չափ է, որը 50/50 կիսվում է ՀՀ և դոնորների կողմից: Դա, ըստ Խաչատրյանի, մի քանի տարվա ծրագիր է, որի համար երեք փորձնական մարզ է ընտրվել՝ Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերը: Այս երեք մարզերում փորձնական կկիրառվի այդ մոտեցումը, վերցվել են երկու ռիսկեր՝ կարկտահարություն և ցրտահարություն: Արմավիրի և Արարատի մարզում ընտրված փորձնական մշակաբույսերն են խաղողը և պտուղը, Շիրակում կարտոֆիլն ու հացահատիկը:
«Ի վերջո դա պետք է տարածվի հանրապետությունում, բայց մոտեցումների խնդիր է: Մինչև տարեվերջ կստեղծվի ռիսկերի գնահատման կառույց, և կարողանանք ճիշտ գնահատել կորուստները»,- ասաց նա:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...