Այս պայմաններում առավել քան կարևոր է, որ նրանք իրենց միայնակ ու լքված չզգան. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը՝ Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.91 oC

Այս պայմաններում առավել քան կարևոր է, որ նրանք իրենց միայնակ ու լքված չզգան. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը՝ Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին

18:25 18.10.2023

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, մասնավորապես, նշել է.

«‎Շնորհակալ եմ, որ ներկա եք Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին: Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից բախվել է փախստականության խնդիրներին և ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի և այլ գործընկերների աջակցությամբ փորձել է անել հնարավորինը՝ օգնելու և թեթևացնելու այն մարդկանց կարիքները, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքն ու տունը, քանի որ վտանգված է եղել նրանց կյանքն ու ազատությունը:

ՄԱԿ-ը և բազմակողմ միջազգային համագործակցությունն ավանդապես հիմնված են մարդկային և հասարակական առաջընթացի թեզի վրա, սակայն երեք տասնամյակ հետո նման ծավալի հումանիտար ճգնաժամի բախվելն այլ մտորումների տեղիք է տալիս: Ցավոք, 2023թ. ընթացքում ՄԱԿ-ը չկարողացավ գործարկել իր վաղ արձագանքման համակարգը, չնայած, որ կային բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ ամիսներ շարունակ կոպտորեն խախտվում են Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքները:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շուրջ 10 ամիս գտնվեց շրջափակման մեջ՝ սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների, վառելիքի բացակայության պայմաններում: Դրան հետևեց ադրբեջանական զինված հարձակումը, որը թիրախավորեց քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Արդյունքում՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում բռնագաղթվեց Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը:

Հայաստանն ընդունեց 100.000-ից ավելի մարդ, որոնք լքել էին իրենց տները ժամերի ընթացքում՝ շատերը հնարավորություն չունենալով իրենց հետ վերցնել անգամ առաջին անհրաժեշտության իրերն ու փաստաթղթերը: Շատերի մոտ առկա են առողջական, այդ թվում՝ հոգեբանական լրջագույն խնդիրներ՝ պայմանավորված վերջին ամիսներին բուժօգնության անհասանելիությամբ, թերսնմամբ և մշտապես վախի մթնոլորտում ապրելու հանգամանքով: 100-ից ավելի փախստական լուրջ ֆիզիկական խնդիրներ ունեն ռազմական ագրեսիայից հետո Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Ցավոք, այս ողջ ընթացքում, չնայած Հայաստանի ջանքերին, հնարավոր չեղավ ապահովել տեղում ՄԱԿ կառույցների մուտքը: Ադրբեջանը թույլ տվեց սահմանափակ կարգավիճակով ՄԱԿ պատվիրակության այցը այն բանից հետո, երբ արդեն իսկ իրականացրել էր հայերի էթնիկ զտումը:

Այս պայմաններում առավել քան կարևոր է, որ ԼՂ փախստականները զգան՝ իրենք միայնակ և լքված չեն: Կարևոր է, որ նրանք զգան միջազգային աջակցության և համերաշխության ուժը:

Փախստականների համար պետք է գործարկվեն ոչ միայն կարճաժամկետ ծրագրեր, այլ պլանավորվեն նաև միջնաժամկետ աշխատանքներ, ապահովվեն կայուն կենսապայմաններ՝ լուծվեն նրանց կացության, կրթության, աշխատանքի տեղավորման և այլ հարցերը: Կարևոր է նաև նախապատրաստվել գալիք ձմռանը:

Այս առումով առավել քան արժեքավոր է աշխատանքների ճիշտ բաշխման և պատշաճ համակարգման խնդիրը: Կառավարության, մասնավորապես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի առաջնորդությամբ ստեղծված Փախստականների համար հումանիտար համակարգման պլատֆորմը ճկուն արձագանքման մեխանիզմ է, որի նպատակն է հնարավորինս արագ և համակարգված լուծումներ տալ փախստականների խնդիրներին՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ:

Ողջունելով Փախստականների կարիքների արձագանքման ծրագիրը՝ պետք է նշեմ, որ այն միտված է աջակցելու Հայաստանի կառավարության ջանքերին՝ հավասար կերպով օգտագործելով հումանիտար կազմակերպությունների, ՄԱԿ գործակալությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներուժը:

Կենտրոնանալով փախստականների պաշտպանության ապահովման և օգնության տրամադրման հարցերի՝ ֆինանսական օժանդակության, կեցության և այլ խնդիրների լուծման վրա՝ Ծրագիրը օժանդակելու է նաև հյուրընկալող համայնքներին՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին՝ երեխաներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերին և այլն:

Փախստականների միջազգային պաշտպանությունը և աջակցությունը ենթադրում է նաև երկարաժամկետ լուծումներ, որոնք ներառում են նրանց կամավոր վերադարձի իրավունքի իրականացումը՝ անվտանգ, արժանապատիվ և ապահով կերպով, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքով:

Օգտվելով առիթից ևս մեկ անգամ ցանկանում եմ ի դեմս պարոն Լըկլերկի և նրա գործընկերների շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ խնդիրը միջազգային ասպարեզում առաջմղելու և արդյունավետ համագործակցության համար:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

00:30 14.05.2025

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

00:19 14.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

00:09 14.05.2025

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

23:59 13.05.2025

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

23:53 13.05.2025

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

23:47 13.05.2025

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...

BACK_TO_TOP