22:36 19.10.2023
Բաքվի իշխանությունները հայտարարել են, թե Արցախում հայտնաբերել են այն, ինչն ապացուցում է, որ իբր «հակաահաբեկչական գործողությունը անհրաժեշտություն էր»:
Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Պատերազմից առաջ մի քանի առասպելներ էին ներկայացնում, որոնք պետք է արդարացնեին իրենց կողմից այդ ռազմական ներխուժման անհրաժեշտությունը:
Առասպելներից մեկն այն է, թե իբր Արցախում օգտագործում էին հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով շեղում էին քաղաքացիական ինքնաթիռները, և ռադիոհաճախականության վրա ազդելու շնորհիվ փորձում էին ապակողմնորոշել այդ տարածքով անցնող ինքնաթիռները, ինչի հետևանքով կարող էին լինել մարդկային կորուստեր:
Այդ գործողությունն իրականացնելուց հետո, պետք է ապացույց ներկայացվեր, և ահա այսօր Ադրբեջանի անվտանգության ծառայությունն իբր թե ներկայացրել է այդ ապացույցը՝ հայտարարելով, թե հայտնաբերել են հատուկ համակարգեր, որոնց միջոցով Արցախի ՊԲ-ն իբրև թե ապակողմնորոշում էր քաղաքացիական ինքնաթիռները:
Ես ինտերնետով ծանոթացա այդ զինատեսակներին և պարզվեց, որ դրանք ռուսաստանյան արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի պաշտպանողական համակարգեր են, որոնց միջոցով հնարավոր է ապակողմնորոշել միայն ցածր թռչող անօդաչու սարքեր, բայց ոչ ինքնաթիռներ և առավել ևս՝ ոչ քաղաքացիական ինքնաթիռներ, որոնք անհամեմատ ավելի բարձր են թռչում:
Այդ իմաստով ադրբեջանցիներն իրենք բացահայտեցին, որ այդ առասպելը համոզիչ չի կարող թվալ ոչ մեկի համար»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Արցախի դեմ ագրեսիան փորձում են արդարացնել նաև ականապատման մասին հորինված առասպելով: Այս առասպելը ինչո՞վ են հիմնավորելու:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:20 21.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
12:07 21.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:30 21.06.2025
Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրաԹեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...