15:02 31.08.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է: Ներկայումս երգիչը գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: «Մոսկվայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է անձամբ դերասանը:
Հաղորդվում է, որ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները կապ են հաստատել Կիկաբիձեի հետ՝ պարզելու՝ արդյոք նա պատրաստվում է մասնակցել Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորման արարողությանը և տեղեկացել, որ այդ պահին նա հիվանդանոցում է:
«Ոչ ոք չի հրավիրել հուղարկավորության: Ես հիմա հիվանդանոցում պառկած եմ»,- ասել է վրացի դերասանը:
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Իոսիֆ Կոբզոնը մահացել է օգոստոսի 30-ին, 80 տարեկան հասակում:
Հայտնի է, որ վերջին տարիներին Կոբզոնի և Կիկաբիձեի միջանձնային հարաբերությունները լարված են եղել: Դա սկսվել է դեռևս ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Կիկաբիձեն հրաժարվել էր Կոբզոնից ընդունել Բարեկամության շքանշանը:
«Ես Բուբայից ներողություն կխնդրեի, բայց Կիկաբիձեն վիրավորել է իմ ազգը, իմ երկիրն ու իմ լսարանը»,- ասել էր Կոբզոնը:
Նշենք, որ Կոբզոնի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:
12:07 08.05.2025
ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման ապրիլի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերն են ներկայացվելՄիասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2025 թվականի ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը: ...
11:49 08.05.2025
Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրությանկարգի նախագիծը: Իրավական ակտի ընդունումը բխում է 2024 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից: Ներկայում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության իրավական դաշտը կարգավորված չէ: Նախագիծը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն […] ...
11:35 08.05.2025
ՌԴ և Չինաստանի նախագահները բանակցություններ են սկսելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սկսել են բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրակարգում են միջազգային հարցեր և երկկողմ առևտրաշրջանառության աճը։ Քննարկման ընթացքում անդրադարձ են կատարելու նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցերին։ ...
11:26 08.05.2025
Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն` Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում և օգտագործում էր թմրանյութ: Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ: Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին 41-ամյա դավթաշենցի տղամարդուն: […] ...
11:17 08.05.2025
Շիրակի մարզի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի […] ...