Վարչապետը խնդիր է դրել ամբողջությամբ վերցնել Երևանը. քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Վարչապետը խնդիր է դրել ամբողջությամբ վերցնել Երևանը. քննարկում

17:06 31.08.2018

Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված դաշինքների և կուսակցությունների հնարավորությունների վերաբերյալ քննարկման ժամանակ քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն ու քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսել են նաև այն մասին, թե ինչ ակտիվություն կցուցաբերի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակ:

«Ես մտածում եմ, որ վարչապետի մասնակցությունը էականորեն կարող է նպաստել իշխող քաղաքական ուժի հաղթականին, կարող է այդ հաղթանակը լինել համոզիչ, ջախջախիչ և այլն և այլն: Այստեղ կարևոր նշանակություն ունի՝ վարչապետն այս կամ այն ֆորմատում մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ: Երբ ես ասում եմ՝ մասնակցում է, անպայման չէ, որ ինքը, ինչպես նախկինում, բակերով գնա, գարաժների կտուրներով և այլն: Թեպետ դա էլ չեմ բացառում, այսօրվա իշխանությունների գործիքակազմում ինչ ուզեք՝ կա: Թեկուզ երկու-երեք անգամ լայվերով, հանրահավաքներով, մեկ ու մեջ մասնակցելով… դա կարող է ազդել, որովհետև իր անձնական ռեյտինգը շատ բարձր է: Ես կարծում եմ, որ եթե ինքն անձամբ մասնակցում է, դա մի ռեյտինգ է լինելու, մի արդյունք, իսկ եթե  անձամբ չի մասնակցում՝ այլ արդյունք է լինելու: Ընդ որում՝ բավական կարող է տարբերվել տոկոսային առումով»,- ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Shantnews-ի հարցին՝ տարբերության պատճառով հնարավո՞ր է, որ «Իմ քայլը» դաշինքը զիջի առաջին հորիզոնականը, քաղտեխնոլոգն այսպիսի պատասխան է տվել.

«Այս պահի դրությամբ, համենայնդեպս, նման կանխատեսումներ ես չունեմ, որ եթե նույնիսկ վարչապետն առհասարակ չմասնակցի… թեպետ դա էլ եմ բացառում, մենք խոսում ենք ուղղակի ակտիվ մասնակցության մասին: Ես կարծում եմ՝ անկախ նրանից՝ մասնակցում է, թե չի մասնակցում, իր հետ է ասոցացվում էս ամեն ինչը, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածուն: Ես կարծում եմ՝ արդյունքը կլինի դրական: Այլ հարց է, թե որքանով դա իրենց կբավարարի»:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն  Բադալյանի խոսքերով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մասնակցում է քարոզչությանը.

«Օգոստոսի 17-ի իր հանրահավաքին նա ցույց տվեց իր թեկնածուին: Սա արդեն մասնակցություն է, և վարչապետը խնդիր է դրել ամբողջովին վերցնել Երևանը:  Եթե հրավիրում ես հարյուր հազարանոց հանրահավաք և ասում ես՝ սա իմ թեկնածուն է, հավատացեք՝ դա շատ ավելի մեծ դեր ունի, քան մյուսների դեպքում, եթե մի քանի անգամ կրկնեն: Ինքը մի անգամ ասաց, վստահ եղեք, որ մի քանի անգամ էլ ասելու է ֆեյսբուքյան լայվերի միջոցով, նա անընդհատ քարոզելու է: Վարչապետը խնդիր է դրել ՔՊ-ի միջոցով վերցնել իշխանությունը Երևանում՝ թաղապետերով, վարչության պետերով: Երևանի ռեսուրսը շատ կարևոր է խորհրդարանական ընտրությունների համար, իսկ ընտրություններին պատրաստվող իշխանությունը չի կարող դա հաշվի չառնել», – ասել է Բադալյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP