16:26 31.08.2018
«Ես ցանկանում եմ Հայաստանը տեսնել այն երկիրը, որտեղ ամեն հայ հասկանա, որ դա իր երազանքների երկիրն է, և եթե մարդու երազանքն այն է, որ ինքը ձևավորի քաղաքական կուսակցություն, բոլոր օրենքների համապատասխան կարողանա իր քաղաքական հայտը ներկայացնել ընտրությունների ժամանակ հանրությանը, ստանալ քվե և գալ իշխանության կամ մասնակցել իշխանության ձևավորմանը, Աստված տա, այդ երազած Հայաստանը տեսնենք»,- այսպես է արձագանքել փորձագետ Թևան Պողոսյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը՝ ավելացնելով, որ հանրությունը կգնահատի՝ վստահո՞ւմ է այդ ուժին, թե՞ ոչ:
Այն հարցին, թե Քոչարյանը կարո՞ղ է քաղաքական ուժերին միավորել իր շուրջ ու ձևավորել ուժեղ թիմ, փորձագետը հստակ չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ գուշակ չէ:
«Կանի գործողություններ, կտեսնենք, կմիանան կամ չեն միանա: Ես ո՞նց կարող եմ էսօրվա դրությամբ… Ոնց որ կոֆեի բաժակ նայող լինեմ, ես չեմ ուզում կոֆեի բաժակ նայեմ, ուզում եմ ունենալ համակարգ, որտեղ, եթե կա այդ երազանքը որևէ մի հայի մոտ, ինքը կարողանա հասկանա, որ իր երազանքը լավագույնս կատարվելու է Հայաստանում»,- նշել է նա:
Ըստ փորձագետի՝ հանրությունն իր քվեով պետք է որոշի՝ օրինակ բերելով, որ նախկին ընտրություններում էլ շատ քաղաքական ուժեր կային, որ հայտարարում էին, թե մեծ շանսեր ունեն, սակայն արդյունքում ստանում էին 2 տոկոս:
Այդուհանդերձ, Թևան Պողոսյանը վստահ է, որ Քոչարյանի կողքին ինչ-որ ուժեր կկանգնեն: Լրագրողների ճշտող հարցին, թե որոնք կարող են լինել այդ ուժերը՝ ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն, Թևան Պողոսյանը արձագանքել է, որ այսօրվա դրությամբ չի ուզում որևէ անուն տալ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...