18:30 23.10.2023
Այսօր առավոտյան՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- Տրանշ 4-ի պայմանագրի ստորագրումից առաջ, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել և կարևորել է Մեհրդադ Բազրփաշի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն նշանավորվեց Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագրի ստորագրմամբ:
Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացումն ու ընդլայնումը, որի բաղկացուցիչ մասն է ապահով և որակյալ ենթակառուցվածքային համակարգի առկայությունը:
«Լիահույս եմ, որ այսօր Ձեր ներկայությամբ ազդարարված կարևոր ծրագրի մեկնարկը կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ու ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալների աճին»,-ասել է Սանոսյանը։
Մեհրդադ Բազրփաշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին կարևորել եթակառուցվածքների զարգացման ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մասնավորապես քննարկվել է ճանապարհային տուրքի վերաբերյալ հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ զրոյացնել ճանապարհային տուրքերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև խթանել իրանական ընկերությունների մասնակցությունը հայաստանյան շինարարական գործընթացներում՝ մասնավորապես՝ դպրոցաշինական, ճանապարհաշինական ծրագրերում։
Նախարար Մեհրդադ Բազրփաշի խոսքով՝ իրանական ընկերությունները լուրջ փորձառություն ունեն այդ ոլորտներում և հնարավորության դեպքում կարող են մասնակցություն ցուցաբերել այդ ծրագրերին։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը մեկօրյա այցով Հայաստանում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով։
18:23 17.05.2025
Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցըԵրեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...
18:22 17.05.2025
Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելըԻսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...
18:10 17.05.2025
Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումներըԼիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...
17:48 17.05.2025
Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդըԷբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...
17:37 17.05.2025
ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել ՈւկրաինաԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...