Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է կադրային փոփոխությունների մասին՝ հատկապես  ղեկավար օղակներում: Փոփոխությունների պատճառը ալկոհոլի չարաշահումն է»,-  գրում է  Ռիա  Նովոստի գործակալությունը: Օգոստոսին Լուկաշենկոն  ցրել էր կառավարոթյունը և նոր վարչապետ նշանակել:

Նախագահի խոսքով՝ նա շարունակում է վերահսկել իրավիճակը:

«Ուզում եմ ասել՝ սա դեռ վերջը չէ», -նշել է Լուկաշենկոն ֆինանսների և Էներգետիկայի նախարարների նշանակումից հետո:

Նա խոսել է  ալկոհոլի չարաշահման անթույլատրելիության մասին և նկատել, որ որոշ ղեկավարներ «կարգին խմում էին»:

«Ես չեմ վերահսկում, թե  դուք ում հետ եք խմում, ում հետ եք բաղնիք գնում կամ զրուցում, բայց ինչ վերաբերում է  ալկոհոլիզմին՝ պետք է  իմանաք ձեր չափը, եթե դուք  այդ  չափը կորցնում եք, դուք ղեկավար չեք: Եվ այդ պատճառով  մենք ստիպված կլինենք որոշ ղեկավարներին «մնաս բարով» ասել »,- ասել է  Լուկաշենկոն:

Որոշ ղեկավարներ խմում են առիթի դեպքում, կամ առանց դրա, ավելի հաճախ առանց որևէ առիթի, նկատել է նախագահը: