14:59 20.03.2018
«Մարտի 20-ը դարձավ հայ դատավարության պատմության սև էջը: Կգա ժամանակ, երբ քաղաքական իշխանությունը պատասխան կտա այս դատավճռի համար»,- Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նրա բնորոշմամբ՝ «Սեֆիլյանի մեղադրանքում մոռացել էին նշել Քենեդու սպանության հոդվածը, որովհետև մնացած բոլոր հոդվածները այդ նույն ժանրից էին, ֆանտաստիկայի բնույթից: Անձին ուղղակի պետք էր ազատազրկել, այսինքն՝ լռեցնել էր պետք: Ինքը էական և լուրջ վտանգ է ներկայացնում ներկայիս քաղաքական իշխանության համար: Այս վարչախումբն ուղղակի վախենում է Սեֆիլյանի անձից: Վախն այնքան մեծ էր, որ նրան պիտի ձայնազրկեին»,- ասել է պաշտպանը:
Նա վստահեցրել է, որ դիմելու են Վերաքննիչ դատարան դատավճիռը բողոքարկելու համար, բայց դա զուտ «ընթացակարգային ու ձևական բնույթ կկրի»: «Այս պահին հստակ կարող եմ ասել, որ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ: Մենք Վերաքննիչ դատարան, հավանաբար, պետք է դիմեինք 10 ամիս առաջ, երբ գործն արդեն առաջին ատյանի դատարանում էր, որովհետև դատավճիռը կանխատեսելի էր: Վերաքննիչ ատյանում պրոցեսը ևս կանխատեսելի է: Ընդամենը միջազգային ատյան դիմելու համար պետք է պահենք ընթացակարգը»,- ասել է Պապիկյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման:
11:05 22.05.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին՝ ժամը 13.05-ին, մայրաքաղաքի Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդ: Մայիսի 14-ից նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
10:45 22.05.2025
Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: ...
10:38 22.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ։ ...
10:30 22.05.2025
Քննարկվել են Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքներըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Իր խոսքում նախարար Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին […] ...
10:06 22.05.2025
Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելըՄայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը […] ...
10:00 22.05.2025
Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...