16:56 26.10.2023
Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերանայել և թարմացնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թ.-ը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:
Փոփոխություններն առաջարկվել են՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը և 2022 թ. դեկտեմբերին մշակված Հայաստանի էներգահամակարգի 2024-2050 թթ. նվազագույն ծախսերով զարգացման պլանի արդյունքները՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները, ինչը հնարավորություն կտա ապահովել նվազագույն ծախսերով էներգիայի արտադրությունը, ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու մրցունակությունը և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և կախվածությունը ներմուծվող էներգիայի աղբյուրներից։ Նախատեսվում է նաև վերանայել արևային կայանների կառուցման Ռազմավարությամբ սահմանված հզորության սահմանաչափերը և սահմանել նոր հզորության սահմանաչափ էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցային պայմաններով գործող արևային կայանների համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, փոփոխությունների առաջին հանգամանքն այն է, որ 2022 թ. էներգետիկայում արդեն իսկ ներդրվել և անցում է կատարվել ազատ շուկայավարման կանոններով կարգավորումներին:
«Սա էականորեն փոխել է իրավիճակը, մասնավորապես՝ մենք հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, ինչ ծավալներով որ նախատեսվում էր Ռազմավարությունում և ծրագրում։ Երկրորդ հիմնական միտումը վերականգնվող էներգետիկայի ուղղությունների, մասնավորապես՝ արևային ֆոտովոլտային կայանքների ձևավորման և շահագործման հանձնվելու տեմպերն են։ Այս տեմպերը հուսադրող են և ավելի մեծ և հնարավորություն են տալիս որոշակի ցուցանիշներ վերանայել՝ բարելավման տրամաբանությամբ»,-նշել է փոխնախարարը։
Ըստ այդմ՝ նոր ցուցանիշ է ամրագրվում. մինչև 2040 թվականը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսվում է առնվազն հասցնել 2000 ՄՎտ-ի։ Արդյունքում՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թ.-ին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50 տոկոսի, իսկ մինչև 2040 թվականը՝ շուրջ 60 տոկոսի։
«Սրանցից զատ՝ կա մի կարևոր հանգամանք, որը բերում է Ռազմավարության մեջ ամրագրված ցուցանիշների փոփոխությանը. դա կուտակիչ կայանների հետ համակցումն է: Մենք մինչև հիմա արևային կայաններն ունեինք միանգամից ցանցի մուտքով և ուղիղ դեպի սպառում գնալու տրամաբանությամբ, ինչը տեխնոլոգիապես բավականին սահմանափակում էր հնարավորությունները: Հիմա արդեն կապված և՛ գնային փոփոխությունների, և՛ տեխնոլոգիաների ավելի հասանելի և մատչելի դառնալու պարագայի հետ, ինչպես նաև ազատ շուկայական համակարգը ներդնելու պարագայում հոսքերը կառավարելու հնարավորության ընձեռնման հետ՝ այդ կուտակիչների ներդրման առումով նույնպես հնարավորություն է տալիս ավելի դրական սպասումներ ունենալ»,- նշել է Վաչե Տերտերյանը։
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում են էներգետիկայի, գազամատակարարման, ջերմամատակարարման մասին նոր օրենքների նախագծեր, որոնք անհրաժեշտ են նաև միջազգային ընդհանուր գործընթացում առկա պայմանավորվածությունների և հանձնառությունների առումով:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախատեսված ցուցանիշներին հասնելու առումով ընդգծել է տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումների անհրաժեշտությունը և այդ համատեքստում կարևորել համապատասխան օրենսդրական փոփոխությունների ընդունումը:
«Կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ընթացակարգերով այդ փաթեթը քննարկել: Այն առավելությունը, որ ունենք ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման համար, էապես կբարձրանա, եթե այս օրենսդրական փոփոխությունները շուտ կյանքի կոչվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունենալու են նպաստող, խթանող նշանակություն»,-ասել է փոխվարչապետը:
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...
17:03 15.08.2025
Պուտինը խելացի տղա է. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է: Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...
16:53 15.08.2025
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ումՄարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...
16:40 15.08.2025
Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել էՕգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...
16:27 15.08.2025
Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համարՆիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...
16:15 15.08.2025
Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess TourGrand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...