ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերությունները պետական աջակցության կստանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+22.02 oC

ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերությունները պետական աջակցության կստանան

18:29 26.10.2023

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը՝ արդյունաբերության ոլորտում պետական աջակցության գործիքակազմի ներդրման նպատակով:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանը տնտեսական բարդության ինդեքսում (ECI) զբաղեցնում է 91-րդ դիրքը, որն ավելի ցածր է, քան համադրելի եկամուտներ ունեցող երկրներինը:

Տնտեսական բարդության ինդեքսը թույլ է տալիս գնահատել երկրների տնտեսական աճի պոտենցիալը հաջորդող ժամանակաշրջաններում։ Նախորդ տասնամյակի համեմատ Հայաստանի տնտեսությունը դարձել է պակաս բարդ՝ վատթարացնելով վարկանիշում իր դիրքը 43 հորիզոնականով։

Հայաստանի բարդության վատթարացումը պայմանավորված է արտահանման դիվերսիֆիկացիայի բացակայությամբ: Հայաստանի արտահանման կառուցվածքի տնտեսական բարդությունը մնում է ցածր՝ վերջին 10 տարիների ընթացքում նվազման միտումով։

Ներկայումս տնտեսական պետական աջակցության գործիքակազմում բացակայում է արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված թիրախային միջոցառում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառում՝ որոշման ընդունումից հետո նախաձեռնված արդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերի համար, որն անմիջականորեն կապված է լինելու ծրագրի կողմից թիրախավորված ցուցանիշների մասով տնտեսավարողների փաստացի արդյունքներով։ Կարգավորման նպատակն է սահմանել այն չափանիշները, որոնց բավարարելու պարագայում առևտրային ընկերությունները կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարությանը և պահանջվող փաստաթղթերն ու սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգումն անցնելու պարագայում ստանալ պետական բյուջեից աջակցություն` որոշակիորեն բարձրացնելով ներդրումների եկամտաբերությունը, այդպիսով գրավիչ դարձնելով ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրություն հիմնելուն կամ առկա արտադրությունն ընդլայնելուն ուղղված ծրագրերը։

Ծրագրով առաջարկվում է սահմանել ներդրումների ծավալի նվազագույն շեմ՝ 1 մլրդ դրամ, ընդ որում ներդրումները պետք է իրականացված լինեն սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո։ Բացի այդ ընկերության իրացման ծավալներում դրամական արտահայտությամբ տնտեսապես բարդ ապրանքների իրացումը պետք է կազմի առնվազն 30%, արտահանման մեջ՝ առնվազն 6%, իսկ արտադրվող ապրանքների տնտեսական բարդությունը` բարձր 0․2-ից, ձեռք բերվող և (կամ) ստեղծվող հիմնական միջոցների գտնվելու վայրը և ապրանքների ծագման երկիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը:

Որոշմամբ աջակցության առավելագույն չափն ամբողջ ընթացքում չի կարող գերազանցել առևտրային ընկերության կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (կառուցված, ձեռքբերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված) ակտիվների իրական արժեքի 35%-ը։

Ըստ առաջարկված մեխանիզմի՝ տարեկան աջակցության ծավալն ուղիղ համեմատական է արտադրվող և իրացվող ապրանքների տնտեսական բարդության և արտահանման մասնաբաժնի հետ, բացառությամբ միանվագ աջակցության և մեկնարկի աջակցության տրամադրման տարիների, որոնց պարագայում աջակցության չափը հավասար է կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված ակտիվների իրական արժեքի 10% և 5%-ին համապատասխանաբար։

Առաջարկվում է սահմանել արտաքին աուդիտի մեխանիզմ։ Առաջարկվում է նաև տնտեսապես բարդ ապրանքների ցանկը հաստատելու լիազորությունը վերապահել էկոնոմիկայի նախարարին մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը։ Տնտեսական բարդության ինդեքսն օգտագործելով որպես պետական աջակցության տրամադրման չափանիշ, այն է՝ աջակցությունն առաջնահերթորեն տրամադրելով այն տնտեսվարողներին, որոնք պատրաստվում են արտադրել 0.2 տնտեսական բարդության ցուցիչից ավելի բարձր ինդեքս ունեցող ապրանքներ, Կառավարությունը կարող է նպաստել երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։

Առաջարկվող աջակցության ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է՝ օտարերկրյա ներդրումների ներգրավում, ՀՀ տարածքում տնտեսապես բարդ և համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանքի արտադրություն, ՀՀ օտարերկրյա բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավում և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP