Վարչապետն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+22.02 oC

Վարչապետն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց

13:06 28.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին:

Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 630 աշակերտի համար, ներկայումս այստեղ սովորում է 597 աշակերտ։

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ սա իր երրորդ այցն է այս դպրոց:

«Գիտեք, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս կրթությանը, դպրոցներին, ընդհանրապես՝ ենթակառուցվածքների զարգացմանը: Շատ ենք ուզում, որ այս դպրոցը և բացվող դպրոցների շարքն, իսկապես, շատ բան փոխի և՛ աշակերտների կյանքում, և՛ ուսուցիչների կյանքում, և՛ երկրի կյանքում, և՛ համայնքի կյանքում, որովհետև, իսկապես, ամեն ինչ սկսվում է այստեղից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, նորաբաց դպրոցներում, իհարկե, կա լաբորատոր գույքի պակաս, սակայն մինչև տարեվերջ այդ պակասը նույնպես կլրացվի:

«Մեծ հաշվով դպրոցն անընդհատ պետք է զարգանա: Կարևոր է՝ այդ գույքը ճիշտ ժամանակին փոխել: Նոր տեխնոլոգիաներ, մոտեցումներ են գալիս, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրթության պատշաճ պայմանները կապված չլինեն դպրոցի նորակառույց կամ ոչ այնքան նորակառույց լինելու հետ: Այսինքն՝ դա անընդհատ գործընթաց է: Նոր դասագրքեր պետք է լինեն, և նաև միջավայրը պետք է անընդհատ զարգանա»,- նշել է վարչապետը:

Դիմելով դպրոցականներին` Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր դպրոցում նրանք նոր եռանդ կստանան՝ հետագա կյանքը կազմակերպելու:

«Մենք դպրոցում սովորում ենք տարբեր առարկաներ՝ մաթեմատիկա, հայոց լեզու, օտար լեզու, գրականություն, պատմություն և այլն, բայց մեծ հաշվով՝ դպրոցում մենք սովորում ենք մեր կյանքը կազմակերպել, դպրոցում մենք սովորում ենք ապրել: Եվ սա ամենակարևորն է»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը և հավելել, որ ուսուցիչները պետք է իմանան, թե Կառավարությունն ինչ է ակնկալում իրենցից. «Մենք ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Այս երեք խնդիրը չափազանց կարևոր է, որովհետև երեխաներին՝ ցանկանալով տեսնել մտքով ուժեղ, հոգով ուժեղ և ֆիզիկապես ուժեղ, մենք ցանկանում ենք ունենալ նույնպիսի մտքով, հոգով և ֆիզիկապես ուժեղ հանրություն ու մտքով, հոգով և ֆիզիկապես ուժեղ պետություն: Ահա, այստեղից է սկսվում այդ ամեն ինչը:

Իհարկե, շատ կարևոր է, որ երեխաների և կրթության միջև պատվարներ, պատնեշներ չառաջանան: Շատ կարևոր է, որ մենք կրթության պրոցեսը մեր երեխաների համար դարձնենք հնարավորինս հաճելի, հնարավորինս ներառական, հնարավորինս խաղային, որպեսզի կրթությունը նրանք ընկալեն ոչ թե որպես ծանր պարտականություն, որ դրված է իրենց ուսերին, այլ հաճույք, միջավայր, կյանքի բնականոն գործընթաց, որտեղ իրենք ամեն օրվա հետ ավելի գոհ են հենց իրենք իրենցից, իրենք իրենց կերպարից, իրենք իրենց արածից, իրենք իրենց իմացածից և իրենք իրենց ձեռք բերած հմտություններից»:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է երեխաներին և նշել.

«Եկել եմ ուղղակի ձեզ տեսնեմ, շնորհավորեմ և համոզվեմ, որ ամեն ինչ ճիշտ է արված, ամեն ինչ որակով է արված և ձեզ բարի երթ մաղթեմ հետագա ամբողջ կրթական պրոցեսում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP