Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+26.09 oC

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը

13:06 29.10.2023

Հայ Առաքելական եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի ՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց: Խաչի գյուտի (գտնվելու) տոնը նշվում է հոկտեմբերի 23-29-ն ընկած կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 29-ին։

Մահ, կյանք, ուրախություն, ուժ, անարգանք, զորություն, պատիժ, փրկություն, հավիտենություն, այս բոլոր գաղափարներն իր մեջ կրում է այն քառաթև փայտը, որը դարձավ քրիստոնյա աշխարհի փրկությունն ու քրիտոնյայի զենքը։

Խաչի գյուտը տեղի է ունեցել երկու անգամ՝ I-ին և IV-րդ դարերում:

Քրիստոսի երկինք համբարձումից հետո խաչն անխնամ մնաց Գողղոթայում՝ իբրև դատապարտության և մահվան գործիք: Եվ գարնանը, երբ բույսերը ծաղկում են, ու մանուկներն իրենց սովորության համաձայն խաղում դալար խոտի վրա, մի կաղ մանուկ, իր ընկերների հետ խաղալիս, հանկարծ դիպչում է կենարար Խաչափայտին, ինչից ամրանում են նրա ոտքերը, և նա անմիջապես սկսում է վազել և օրհնել Աստծուն ու գոհանալ կենսակիր նշանից: Այդ դեպքն առիթ հանդիսացավ, որպեսզի Խաչի համբավը տարածվի, և բոլոր հիվանդները բժշկվեն Խաչափայտի միջոցով: Դրանից հետո Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը վերցրեց իր մոտ:

Ս. Խաչի գյուտով հավատացյալները ուրախացան, իսկ անհավատները հույժ տրտմեցին: Իսկ հրեաները, ովքեր կամովին իրենցից հեռացրեցին ճշմարիտ Լույսից, գլխահակ դարձան, որոնց մասին Եսային ասում է. «Ո՞վ է կույրը, եթե ոչ Իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց» (Եսայի 2:19):

Հռոմի Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ պահել էին հողի տակ՝ արգելելով մոտենալ դրանց: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից, և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։

Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով հավատավոր զավակների կողմից: Նրանցից շատերը վկաներն են լինում նաև Խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի: Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբոս Տյառնեղբայրը նրան է նվիրում Խաչից մի մաս, որը կայսրուհին տանում է Հռոմ: Խաչափայտի այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով էլ իր հետ այն բերում է Հայաստան:

Երբ Հռոմի կայսեր է դառնում Ներոնը, մեծ հալածանքներ է սկսվում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաներն էլ, օգտվելով առիթից, սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, մի խոր փոսի մեջ, և այդ տեղը վերածում աղբանոցի: Խաչափայտն այդտեղ մնում է շուրջ երեք հարյուր տարի` մինչև Կոստանդիանոս բարեպաշտ կայսեր ժամանակները, երբ եկեղեցին խաղաղություն է գտնում:

Խաչի գտնվելու վայրը մնում է անհայտ՝ մինչ խաչի բուն գյուտը, որը տեղի է ունեցել 4-րդ դարում՝ Հեղինե կայսրուհու կողմից:

313 թ-ին Միլանի հրովարտակով Հռոմեական կայսրության տարածքում քրիստոնյաներին արտոնություն է տրվում իրենց կրոնն ազատ դավանելու: Երուսաղեմը դառնում է ուխտավայր, և ամեն կողմից գալիս են սրբազան վայրերը տեսնելու:

327 թ-ին, Կոստանդին կայսեր մայրը՝ Հեղինեն, Քրիստոսի խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Այստեղ նա մեծ դժվարությունների է հանդիպում, քանի որ հրեաները, ովքեր թշնամացած էին քրիստոնյաների դեմ, թաքցրել էին հրաշագործ Խաչափայտը: Տիրոջ խաչի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա, ով սկզբում հրաժարվում է օգնություն ցույց տալ, սակայն 6-օրյա բանտարկությունից հետո համաձայնում է օգնել կայսրուհուն` գտնել Գողգոթայի՝ Հիսուսի խաչվելու վայրը, որն այդ ժամանակ դարձել էր մոռացված վայր ու գործածվում էր որպես աղբատեղի: Փորելով ցույց տված վայրը, գտնում են աղբի տակից խաչափայտը և Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերևում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված է լինում խաչից: Քրիստոսի խաչը որոշվում է կատարված հրաշքների շնորհիվ. Խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի և հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում, որոնց թվում նաև Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար: Այդ ժամանակ Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը բարձրացնում է Սբ. Խաչն ի երկրպագություն հավատացյալների: Հեղինե թագուհու կողմից 335թ-ին Գողգոթայում կառուցվում է Սբ. Հարություն տաճարը, որտեղ և կանգնեցվում է Քրիստոսի Խաչը:

Սուրբ Խաչը ընդունելով որպես փրկության և հաղթության նշան՝ յուրաքանչյուր քրիստոնյա Սբ. Գրիգոր Տաթևացու խոսքերով դիմում է Խաչյալին՝ ասելով. «Երբ լուսավոր ամպերի վրա երևաս Հոր փառքով, Քո խաչը մեզ ապավեն թող լինի, Տե՛ր Հիսուս: Այն ժամանակ մենք՝ Քեզ ապավինածներս, չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ, որպես լույսի որդիներ, կբերկրենք Քո աջ կողմում: Ամեն»:

Խաչը մեկի համար զորության, մյուսի համար տկարության խորհուրդ է, մեկի համար՝ մահվան, մյուսի համար՝ կյանքի խորհուրդ, ուստի պետք է հիշել հետևյալ խոսքը. «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողել

17:10 03.07.2025

Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 1-ին ՆԳՆ Կոտայքի մարզի Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում՝ ծառի տակ, փամփուշտներ և ականներ է թողել: Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է քսանութ՝ հակահետևակային և երկու՝ հետևակային ական, 114 […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարար

17:02 03.07.2025

ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարար

Կառավարության նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն, նշել է, որ գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման։ Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի […] ...

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին

16:54 03.07.2025

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացված են ստորև։ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է. «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհին

16:48 03.07.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհին

Հուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Վեդիի վարչական տարածքում՝ գործարանի մոտ: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը «Արարատցեմենտ» գործարան տանող ավտոճանապարհի հարակից տարածքում՝ խոտերի մեջ, հայտնաբերել է որսորդական մեկփողանի և երկփողանի երկու հրացան, նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող […] ...

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

16:42 03.07.2025

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հուլիսի 2-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք ընդգծելով բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել […] ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր Զանգակատուն գյուղում

16:36 03.07.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր Զանգակատուն գյուղում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն, որը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 36-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

BACK_TO_TOP