10:32 30.10.2023
Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 35-ամյակին: Համերգի շրջանակներում կհնչեն մաեստրո Տիգրան Մանսուրյանի սիրված կինոմեղեդիները։ Համերգի հատուկ հյուրն է հայտնի երգիչ, երգահան Գոռ Սուջյանը, ով կեզրափակի համերգը Վահե Մելիքսեթյանի հիշատակին նվիրված «Ելար» երգով։
Համերգից գոյացած ողջ հասույթը կուղղվի «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի կրթաբժշկական ծրագրերին՝ Արցախից բռնի տեղահանված ուսանողներին աջակցելու նպատակով։
Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am, tkt.am, khachaturianhall.am կայքերից, ինչպես նաև Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից։
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է Սերգեյ Սմբատյանի կողմից, որը նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մինչ օրս։ Իր գոյության սկզբից ի վեր նվագախումբը մեկ հարկի տակ հավաքել է դասական երաժշտության նվիրյալների, որոնց մշտապես միավորել է Հայաստանում մշակութային իրազեկության ընդլայնման և դասական երաժշտության զորությամբ մարդկանց ներաշխարհի հոգևոր կատարելագործման առաքելությանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս հարուստ ու բազմազան երկացանկով, ինչպես նաև տարբեր ժանրեր ու կատարողական ձևաչափեր ընդգրկող տարեկան ավելի քան 50 համերգով։
13:04 03.07.2025
Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել12:57 03.07.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՀուլիսի 3-ին ժամը՝ 12։25-ի դրությամբ, էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
12:50 03.07.2025
Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալություններըԲաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել […] ...
12:45 03.07.2025
«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ՃՏՊ-ի հետևանքովԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Սամորա նահանգում: Ինչպես հաղորդում է Zamora 24 horas պորտալը, ֆուտբոլիստի հետ մահացել է նաև նրա եղբայրը՝ Անդրեն, որը խաղում էր իսպանական Պենաֆիելում: «Լիվերպուլը» և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չեն […] ...
12:38 03.07.2025
ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղելՄիացյալ Նահանգները կարծում է, որ Իրանին ուղղված իր հարվածները երկու տարով հետ են մղել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Այս գնահատականը հուլիսի 2-ին լրագրողների հհետ ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները համաձայն են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքում Միացյալ Նահանգները «մեկ […] ...
12:30 03.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 3-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:22 03.07.2025
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...