11:22 30.10.2023
Գազայի հատվածում երեք շաբաթվա մարտերի ընթացքում զոհված երեխաների թիվը գերազանցել է աշխարհում զինված հակամարտությունների ժամանակ զոհված երեխաների թիվը 2019 թվականից ի վեր, հայտնում է Save the Children միջազգային բարեգործական կազմակերպությունը։
Save the Children-ն ավելի վաղ հայտնել էր, որ առնվազն երկու հազար երեխա է մահացել վերջին 17 օրվա ընթացքում Գազայի հատվածում և 27-ը՝ Հորդանան գետի Արևմտյան ափում: Save the Children’s Palestine կազմակերպության տնօրեն Ջեյսոն Լին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:
«Գազայի հատվածում ընդամենը երեք շաբաթվա ընթացքում սպանված երեխաների թիվը գերազանցում է 2019 թվականից ի վեր զինված հակամարտությունների ժամանակ ամբողջ աշխարհում սպանված երեխաների թիվը՝ ավելի քան 20 երկրներում», – ասվում է կազմակերպությունների կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Երեխաները կազմում են Գազայի հատվածում սպանված 7703 մարդկանց ավելի քան 40%-ը, ըստ Save the Children-ի: Կազմակերպությունը նշում է, որ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ևս 1000 երեխա անհետ կորել է Գազայում և կարող է հայտնվել փլատակների տակ։
«Երեք շաբաթ տեւած բռնությունը խլել է երեխաներին իրենց ընտանիքներից: Թվերը սարսափելի են, բայց բռնությունը Գազայի հատվածում ուժեղանում է, և շատ երեխաներ լուրջ վտանգի տակ են»,- ասել է Save the Children-ի տնօրեն Ջեյսոն Լին:
17:30 22.05.2025
ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբՍոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ «ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի […] ...
17:26 22.05.2025
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորիցՄայիսի 22-ին` ժամը 10:37-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ ...
17:18 22.05.2025
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում էՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով: Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը: Դիմավորման արարողությունից հետո ՀՀ […] ...
17:10 22.05.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցՄայիսի 22-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Դրախտ լողափի մոտ վթար է տեղի ունեցել։ Մեկնել են պարեկային կարգախմբեր։ Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են «ՈՒԱԶ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով չորս անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 15:27-ին Գավառի ԲԿ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով իրենց […] ...
17:00 22.05.2025
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ամերիկյան հանդիպումների համարԲասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հրապարակել է թիմի կազմն առաջիկա խաղերի համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը հունիսին ԱՄՆ-ում կմասնակցի ուսումնամարզական հավաքի և կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Հավաքականի կազմը. Ալբերտ Թադևոսյան, Ավանդ Դորյան, Դանիել Կիրակոսյան, Խավիեր Կիլսիյան, Անդրե Սփայթ Մկրտչյան, Զաքարի Թավիթյան, Դավիթ Խաչատրյան, Յուրա […] ...
16:52 22.05.2025
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցերՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բուհերի ներկայացուցիչներ և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներ։ Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ոլորտում […] ...