15:27 30.10.2023
Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ապահովման սկզբունքի, ինչպես նաեւ տնտեսության համար ձեւավորված դրական զարգացումների պահպանման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թվականին շարունակելու է առաջնորդվել թիրախային 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակով` շեշտադրելով հարկաբյուջետային կայունության պահպանումն ու տնտեսական ներուժի աճին ուղղված պետական ներդրումների էական ավելացումը:
Տնտեսական քաղաքականության հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության աճի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որտեղ կարեւոր նշանակություն ունեն ներդրումային միջավայրի բարելավումն ու ներդրումների խրախուսմանն ուղղված միջոցառումների իրականացումը, պետական ներդրումների մասնաբաժնի էական աճը, ինչպես նաեւ կարողությունների զարգացման միջոցով արտադրողականության աճին նպաստումը: Այս մասին հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ-ի` 2024 թվականի վարչական ծախսերն ու կապիտալ ներդրումները:
Ըստ Մարտին Գալստյանի` 2024 թվականին տնտեսական աճը կշարունակի իր վրա կրել ՀՀ տնտեսության համար նախորդ տարիներին ձեւավորված նպաստավոր գործոնների ազդեցությունը եւ նախանշված բարձր մակարդակը կդրսեւորվի տնտեսության բոլոր ճյուղերում:
«2024 թվականի համար նախանշվել է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի էական` 0,75 տոկոս կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 24,4 տոկոսը: 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: 2024 թվականին նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը` ՀՆԱ-ում հասցնելով 6,6 տոկոսի, իսկ ընթացիկ ծախսերինը` 22,1 տոկոսի»,- մանրամասնել է կառույցի ղեկավարը:
Եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվել է բյուջեի ծրագրի մի շարք սկզբունքներով, մասնավորապես, միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության եւ դիրքի, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու վերաբերյալ գնահատականների ներկայացմամբ:
Մանրամասն ներկայացնելով Կենտրոնական բանկի` 2024 թվականի վարչական ծախսերն եւ կապիտալ ներդրումները` ԿԲ նախագահը նշել է, որ կապիտալ ներդրումների ծրագիրը կազմում է 3,7 մլրդ դրամ: ԿԲ-ի` 2024 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը պլանավորվել է շուրջ 10,3 մլրդ դրամ:
«ԿԲ-, առաջնորդվելով իր ռազմավարությամբ, ինչպես նաեւ թվայնացման օրակարգում Կառավարության հետ համագործակցությամբ, ավարտել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հիմնադրման, ստեղծման գործընթացը: Գործակալության գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթը ներկայացվելու է ՀՀ ԱԺ եւ հուսով ենք, որ փաթեթն ամրագրելուց հետո, ԿԲ-ն մանդատ կստանա կատարել ֆինանսավորում օրենսդիրի կողմից տրված մանդատի ներքո»,- նշել է բանախոսը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է օրենսդրական փաթեթով, մասնավորապես, թե ինչ է ստանձնելու ԿԲ-ն:
«Օրենսդրական փաթեթը ներկայացնելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` գործակալության հետ միասին: Փաթեթում մեզ վերապահված գործառույթը լինելու է մեր եւ Կառավարության ձեռքբերված այն համաձայնությունը, որով ԿԲ-ն որոշակի ժամկետով ֆինանսավորելու է գործակալությանը»,- նշել է ԿԲ նախագահը:
17:30 15.08.2025
Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-իցՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...
17:03 15.08.2025
Պուտինը խելացի տղա է. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է: Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...
16:53 15.08.2025
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ումՄարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...
16:40 15.08.2025
Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել էՕգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...
16:27 15.08.2025
Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համարՆիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...