Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ղազարավանի Սուրբ Նարեկ մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+19.09 oC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ղազարավանի Սուրբ Նարեկ մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին

11:16 31.10.2023

Հոկտեմբերի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արագածոտնի թեմի Ղազարավանի Սուրբ Նարեկ կանանց մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին։

Հանդիպման սկզբում քույր Ազատուհի Խաչատրյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ դեռևս մեկ տարի առաջ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ մենաստանում մեկնարկել են հոգևոր և հումանիտար առարկաների դասընթացներ Ղազարավանի և հարակից գյուղերի դպրոցական երեխաների համար։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով ներկաներին, բարձրորեն գնահատեց մենաստանի քույրերի կողմից իրականացվող հոգևոր-կրթական առաքելությունը դպրոցականներին հայեցի կրթելու և դաստիարակելու գործում։ Վեհափառ Հայրապետը կարևորեց դպրոցականների հաղորդակցությունը Եկեղեցու հետ, որով լավագույն հնարավորությունն է ընձեռնվում նրանց ճանաչելու Հայ Եկեղեցին, ծանոթանալու հոգևոր կյանքին, Աստծո խոսքին ու Տիրոջ պատվիրաններին։

Նորին Սրբությունը հորդորեց աշակերտներին ուսանել ջերմեռանդորեն, ապրել Աստծո պատգամներով, բարիք գործել, սիրել միմյանց ու հայրենիքը, որպեսզի դառնան Եկեղեցու ու ազգի արժանավոր զավակներ։
Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև դպրոցականների հարցերին, որոնք առնչվում էին հոգևոր կյանքին ու եկեղեցականի առաքելությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գասպար Տերտերյանը` արծաթե մեդալակիր․ Մ20 ԵԱ

10:00 03.07.2025

Գասպար Տերտերյանը` արծաթե մեդալակիր․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 3-4 հաշվով պարտվել է վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին։ Մինչև եզրափակիչ հասնելը Գասպարը հաղթել էր հույն (2-1), հունգարացի (9-1) ու ադրբեջանցի (5-1) ըմբիշներին։ Հայաստանը մրցաշարում նաև մեկ բրոնզե մեդալ է […] ...

Հրդեհ՝ Ամառանոցային փողոցում․ փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի

08:36 03.07.2025

Հրդեհ՝ Ամառանոցային փողոցում․ փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի

Հուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ […] ...

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

23:00 02.07.2025

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

22:42 02.07.2025

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

22:25 02.07.2025

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

22:10 02.07.2025

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...

BACK_TO_TOP