11:35 31.10.2023
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Հերթականը Շիրակի մարզի գումարատակի պարեկների բացահայտումներն են։
Նրանք Գյումրու Խորենացու փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ։
Գյումրու Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս Շիրակի պարեկները կանգնեցրել են 52-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից մեքենայի մեջ է նետել մարիխուանայով փաթեթ։ Նա ձերբակալվել է։
Շիրակի պարեկները Գյումրու Մուշ 2 թաղամասում ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 23-ամյա վարորդին և 3 ուղևորներին։ 30-ամյա ուղևորը մեքենայի տակ թմրամիջոցով փաթեթ է նետել, իսկ բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և կանեփի սերմեր։ Մարիխուանայով փաթեթ է հայտնաբերվել նաև 33-ամյա ուղևորի խուզարկությամբ։
Շարունակելով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումը՝ Շիրակի պարեկները Գյումրու կայարանամերձ հրապարակում կանգնեցրել են 37-ամյա մի տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Վարորդը մեքենայից մոխրացած հետքերով կաթուցիչ է նետել։ Նա ձերբակալվել է։
Ջիվանու փողոցում Շիրակի պարեկները ձերբակալել ու բաժին են տեղափոխել նաև 26-ամյա մի երիտասարդի. նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և կաթուցիչ։
Գյումրու Թեհլերյան փողոցում ծառայություն կատարելիս Շիրակի պարեկները մոտեցել են «Սիատ» մակնիշի մի մեքենայի, որի տակ նկատել են թղթե փաթեթներ։ Նրանք ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են 3 տղամարդու, որոնցից մեկի հայտնածով՝ փաթեթներն իրենն են, իսկ մյուսի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով փաթեթ։
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։
10:00 03.07.2025
Գասպար Տերտերյանը` արծաթե մեդալակիր․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 3-4 հաշվով պարտվել է վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին։ Մինչև եզրափակիչ հասնելը Գասպարը հաղթել էր հույն (2-1), հունգարացի (9-1) ու ադրբեջանցի (5-1) ըմբիշներին։ Հայաստանը մրցաշարում նաև մեկ բրոնզե մեդալ է […] ...
08:36 03.07.2025
Հրդեհ՝ Ամառանոցային փողոցում․ փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դիՀուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ […] ...
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...