Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը

18:10 31.10.2023

2024 թվականին կառույցին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 117 մլն դրամ, որից 82 տոկոսը հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած 18 տոկոսը` կառույցի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը, ընդ որում՝ 7 տոկոսն ուղղվելու է ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների կողմից իրականացվող ներդրումների տեխնիկական աուդիտի ձեռքբերմանը: Այս մասին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը 2024 թվականին առաջնորդվելու է իր գործունեության ծրագրով, որն արդեն ներկայացվել է ԱԺ-ին: Տարեվերջին կհաստատվի նաև աշխատանքային ծրագիրը: Գալիք տարում կշարունակվեն իրականացվել լիցենզիաների տրամադրման, դրանց փոփոխությունների իրականացման, դիմում-հայտերի ուսումնասիրման, և ըստ անհրաժեշտության` սակագների վերանայման և այլ աշխատանքներ:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը, պատասխանել պատգամավորների հարցերին:

Պատգամավորները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրել են «Վեոլիա ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման թերացումների, մասնավորապես, բազմաթիվ գյուղական բնակավայրերի` խմելու ջրից զրկված լինելու, ջրի կորստի, առկա այլ խնդիրների վրա: Նշվել է, որ քաղաքացիների բողոքներն այս կապակցությամբ բազմաթիվ են: Պատգամավորներն անթույլատրելի են համարել ընկերության նման աշխատելաոճը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ ընկերությունն ընդամենը պետք է համայնքներում ներդրումներ անի, տեղադրի ջրաչափեր և վերացնի անարդարությունը` հասանելի դարձնելով խմելու ջուրը բոլորին հավասարապես:

Գարեգին Բաղրամյանը պարզաբանել է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը վարձակալել է ջրամատակարարման համակարգը և ունի պարտադիր կատարման ենթակա ներդրումներ` տարեկան մոտ 3,7 մլրդ դրամի չափով: Ընկերությունը տարեկան ներդրումների չափը հասցնում է 4-5 մլրդ-ի: Նրա խոսքով սա կաթիլ է ծովում, ներդրումներն էլ հիմնականում պետք է ուղղվեն հրատապ լուծում պահանջող հարցերի լուծմանը, վթարների վերացմանը: «Իսկ ներդրումների պահանջը հիմնականում դրված է Ջրային կոմիտեի և պետության վրա»,- ասել է բանախոսը՝ տալով պարզաբանումներ:

Պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Արուսյակ Մանավազյանը ներկայացրել են խնդիրներ, որոնք առնչվում էին բազմաբնակարան շենքերի ջրամատակարարմանը, ինչպես նաև Փարաքար համայնքի Արարատյան փողոցի ջրահեռացման հարցի կարգավորմանը, «Վեոլիա ջուր» ընկերության անհասանելիությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 22.05.2025

SHANTNEWS

Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

14:55 22.05.2025

Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց կարևոր է համարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումը։ Նրա կարծիքով, սա կնպաստի երկրում և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ «Նրանք (ԱՄՆ-ն) հայտարարեցին պատժամիջոցների վերացման մասին։ Սրանք չափազանց կարևոր քայլեր են Սիրիայում և տարածաշրջանում կայունացման համար», – ասել է Էրդողանը լրագրողներին։ Մայիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադում բանակցություններ է […] ...

Հոգեկան առողջության իրազեկման ամիս. քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը

14:37 22.05.2025

Հոգեկան առողջության իրազեկման ամիս. քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը

Հաշվի առնելով այն, որ Հոգեկան առողջության իրազեկման ամիսը (Mental Health Awareness Month) նշվում է ամեն տարի մայիսին, Երևանի քաղաքապետարանն, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, համագործակցում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, որը քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը: «Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության […] ...

Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքների մասին

14:26 22.05.2025

Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքների մասին

Բոլոր կողմերը շահագրգռված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման արագ իրականացման հարցում՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանքներ են տարվում կոնկրետ անուններով մարդկանց փոխանակելու ուղղությամբ։ Քանի որ խոսքը 1000-ը 1000-ի դիմացի մասին է, ապա, իհարկե, դա որոշակի ժամանակ է պահանջում։ […] ...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

14:16 22.05.2025

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում: […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

14:07 22.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

Բացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...

BACK_TO_TOP