Քաղաքաշինության ոլորտի 2024 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները քննարկվել են հանձնաժողովների համատեղ նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Քաղաքաշինության ոլորտի 2024 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները քննարկվել են հանձնաժողովների համատեղ նիստում

22:59 31.10.2023

2024 թվականի պետական բյուջեի նախագծով հաստատվել են ոլորտի հիմնական 5 թիրախներին վերաբերող չափաքանակներ, ըստ որոնց՝ պետական բյուջեն կազմում է 5 միլիարդ 102 միլիոն դրամ, որից նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման համար նախատեսված է 292 միլիոն դրամ: Այդ միջոցներով կմշակվի 25 քաղաքաշինական նորմ: Այդ մասին տեղեկացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հոկտեմբերի 31-ին կայացած Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ հաջորդ ծրագրով քաղաքաշինական ծրագրային տարածական պլանավորման փաստաթղթերի համար նախատեսված է 240 միլիոն դրամ, որի շրջանակում նախատեսվում է ֆինանսավորել Լոռու եւ Կոտայքի մարզերի տարածական պլանավորման փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը՝ Լոռու մարզի 63 եւ Կոտայքի մարզի 69 բնակավայրերի համար:

Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովման համար հատկացված է 2 միլիարդ դրամ, որով նախատեսվում է սկսել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները, որի համար ներկայումս ընթանում է շինարարական աշխատանքների մրցույթի գործընթացը: Նույնը նախատեսվում է նաեւ Աշոցքի համար: Արմեն Ղուլարյանի խոսքով շենքերի եւ շինությունների մատչելիության եւ անձնագրավորման ծրագրի համար նախատեսված է 75 միլիոն դրամ: Միջոցառման ընթացքում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի եւ մարզերի 25 կարեւորագույն նշանակության օբյեկտների, շենքերի տեխնիկական վիճակի հետաքննության եզրակացությունների եւ շենքերի անձնագրերի ձեռքբերում:

Աղետի գոտու բնակավայրերի հողամասերը ոչ հիմնական շինություններից ազատելու եւ քաղաքաշինական միջավայրի վերականգնման ծրագրի համար նախատեսվել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2027 թվականը:

Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրական գործողությունների համար նախատեսված է 687 միլիոն 399 հազար դրամ, կարողությունների զարգացման համար՝ 7,6 միլիոն դրամ:

Պատգամավոր Դավիթ Առուշանյանը հետաքրքրվել է, թե ժամանակավոր կացարաններից քաղաքացիներին դուրս բերելու համար ինչ է նախատեսվում 2024 թվականին եւ այդ ուղղությամբ ինչ փոփոխություններ կան:

«1 միլիարդ 400 միլիոն դրամով պետք է լուծվի 186 ընտանիքի բնակարանների գնման վկայականների հարցը, ինչպես նաեւ մեկ սենյականոց բնակարաններում եւ վարձակալական հիմունքներով ապրող ընտանիքների խնդիրները: 2025 թվականին նախատեսված է 2,5 միլիարդ դրամ, 2026 թվականին՝ 2,1 միլիարդ, այսինքն՝ մինչեւ 2027 թվական նախատեսվում է ավարտել 1089 ընտանիքի խնդիր»,- ասել է Արմեն Ղուլարյանը:

Նրա տեղեկացմամբ Քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հետ միասին մշակում է վթարային շենքերի վերաբերյալ համապատասխան որոշումներ եւ ուսումնասիրություններ, որոնց վերջնահաշվարկի մասին կբարձրաձայնեն առաջիկայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումը

15:30 22.05.2025

Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումը

Կառավարությունը տվել է համաձայնություն Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 3.41009 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Հիմնավորման համաձայն, կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը համագործակցելով Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում […] ...

«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

15:22 22.05.2025

«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

Եվրոպա լիգայի եզրափակչում անգլիական դիմակայությունում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ է եղել 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի խփած գոլը։ Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1984 թվականին, երբ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Տոտեմհեմը», առհասարակ, նախորդ տիտղոսը նվաճել էր 2008 թվականին` դառնալով Անգլիայի […] ...

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի

15:17 22.05.2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի

Կառավարությունն ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Որոշման […] ...

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

15:11 22.05.2025

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: […] ...

Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել

15:08 22.05.2025

Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 713,909.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ադյունքում կապահովվի համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ […] ...

SHANTNEWS

15:00 22.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP