11:26 01.11.2023
Միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղվող հատկացումները 2024 թվականին կավելանան․ ավելացումը հիմնականում վերաբերում է միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականին պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նկատեց, որ բյուջեի նախագծում միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանից կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման մասով հատկացումը 1.8 մլրդ դրամից հասցվել է 3.8 մլրդ դրամի: Նա հետաքրքրվեց, թե սա ինչի՞ հետևանք է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանն ասաց, որ պատգամավորի մատնանշած ծրագիրը բաղկացած է երկու միջոցառումից: Դրա գերակշիռ մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը:
«Հենց այս միջոցառման գծով ավելի մեծ ավելացում ունենք, 1.8 մլրդ դրամը վերաբերվում է տարբեր միջազգային, արբիտրաժային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանությանը: Սա, ըստ էության, ենթադրում է որոշակի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում: Այսինքն՝ 1.8 մլրդ ավելացումը վերաբերում է դրան»,-ասաց Խաչատրյանը:
Իսկ ինչ վերաբերում է վճիռների մասով համապատասխան փոխհատուցումների իրականացմանը, ապա ավելացումը 210 մլն դրամի չափով է՝ 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ:
Պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց նաև ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն համար փաստաբանական ու իրավաբանական ծառայություններին ուղղվող գումարից և հարցրեց.
«Հայաստանի Հանրապետության շահեր ասելով՝ ի՞նչ նկատի ունենք. Հայաստանի քաղաքացին դիմել է Եվրոպական դատարան և Հայաստանից պահանջ ունի, մենք էլ միլիոնավոր դրամներ ե՞նք ծախսում փաստաբանական ծառայության վրա, դրա՞ մասին է խոսքը: Թե՞ օրինակ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի մասին է»:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը պարզաբանեց՝ անհատական գանգատների դեպքում, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացնում, Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը իրականացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն իր գրասենյակի միջոցներով:
«Ավելացումը, բյուջեի գերակշռող մասը վերաբերում է միջպետական գանգատներով, այսինքն՝ տարբեր միջազգային դատական ատյաններում իրականացվող Հայաստան-Ադրբեջան միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը, որտեղ իրականացվում է փաստաբանական ծառայությունների, խորհրդատվության գնում: Իսկ երկրորդ դեպքում ներդրումային արբիտրաժային գործերով արբիտրաժային կենտրոններին վճարվող գումարների մասին է խոսքը»,-ասաց նա:
14:07 22.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ըԲացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...
13:45 22.05.2025
Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենինԻտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուին։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ ...
13:40 22.05.2025
Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ումՇարժայում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր: Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի […] ...
13:33 22.05.2025
Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարներըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և “Enterprise Greece”-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և […] ...
13:24 22.05.2025
Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ ԱզնավուրինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին: Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ: Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են […] ...
13:18 22.05.2025
Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 16.37-ին, օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մակարով» […] ...