16:42 01.11.2023
ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բաուտիստա Սկարտասցինի դել Ռիոին և «Սպիտակ սաղավարտներ» գործակալության լոգիստիկայի և գործընթացների տնօրեն Մաուրո Էմանուել Վիվասին։
Հանդիպմանը ներկա էին նաև Արգենտինայից Հայաստան ժամանած «Սպիտակ սաղավարտներ» գործակալության և արգենտինահայ համայնքի կամավորները, որոնք այս օրերին օգնում են հումանիտար օգնությունը բաշխելուն։
Ողջունելով ներկաներին` Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատանը մեր ժողովրդի և երկրի համար դժվար պահերին նյութական և բարոյական աջակցության համար։ ՆԳՆ գլխավոր քարտուղարը նշել է, որ շատ գնահատելի է նաև «Սպիտակ սաղավարտների» կողմից կատարված մեծածվալ աշխատանքը։
Արա Ֆիդանյանը փաստել է, որ ՆԳ նախարարությունը պատրաստակամ է շարունակելու արգենտինացի գործընկերների և Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան հետ սերտ համագործակցությունը։
Խուան Բաուտիստա Սկարտասցինի դել Ռիոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ Արգենտինայի համար պատիվ է աջակցել Հայաստանի Հանրապետությանը, որն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Նա տեղեկացրել է, որ Արգենտինայի կողմից առաջիկայում ևս օգնություն կտրամադրվի։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
12:40 22.05.2025
Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշՄայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...
12:31 22.05.2025
Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակովՀայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...
12:13 22.05.2025
Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնելՀայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...
11:58 22.05.2025
Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունըԻսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...
11:43 22.05.2025
Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո ՌուբիոԱմերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...