Իրանում հրդեհ է բռնկվել թմրամոլության բուժման կենտրոնում. կան մի քանի տասնյակ զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.05 oC

Իրանում հրդեհ է բռնկվել թմրամոլության բուժման կենտրոնում. կան մի քանի տասնյակ զոհեր

11:53 03.11.2023

Առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 12-ը՝ վիրավորվել Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգի թմրանյութերի բուժման կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ հղում կատարելով տարածաշրջանի գլխավոր դատավորին։

Ավելի վաղ Գիլանի նահանգային արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ներկայացուցիչ Բաբակ Եկտապարաստը հայտնել էր, որ ուրբաթ վաղ առավոտյան փրկարարները տեղեկություն են ստացել Լենգերուդ քաղաքում գտնվող թմրանյութերի բուժման կենտրոնում բռնկված հրդեհի մասին։ Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության հինգ մեքենա։ Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:17 17.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը, […] ...

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը

13:00 17.05.2025

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Ժոզե Մոուրինյուի՝ ազգային թիմը գլխավորելու մասին տեղեկությունը, հայտնում է Record-ը: Ավելի վաղ նշվել էր, որ կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: 62-ամյա Մոուրինյուն գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը Թուրքիայի առաջնությունում երկրորդն է և 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային»: ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

12:50 17.05.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ...

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

12:40 17.05.2025

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Շաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […] ...

Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․  Գոնսալես

12:30 17.05.2025

Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․ Գոնսալես

«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը: «Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ […] ...

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

12:24 17.05.2025

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել […] ...

BACK_TO_TOP