Արգիշտի Քյարամյանը մասնակցել է ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.72 oC

Արգիշտի Քյարամյանը մասնակցել է ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը

17:17 16.11.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի նոր վարչական շենքի բացմանը։

Արարողությանը ներկա են գտնվել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, Գետահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ղազարյանը, մարզային իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ։

ՀՀ ՔԿ նախագահը ներկաների հետ շրջայց է կատարել վերակառուցված և հիմնանորոգված վարչական շենքերում, ծանոթացել ստեղծված աշխատանքային նոր պայմաններին։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժինը մինչ այս գործել է շենքային և գույքային խիստ անմխիթար պայմաններում։ Ելնելով ՀՀ քննչական կոմիտեի հրատապ կարիքներից՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պետական բյուջեից հատկացված շուրջ 100 մլն դրամի չափով ֆինանսավորման արդյունքում վարչական շենքը վերակառուցվել է, ամրացվել են հիմքերը, կառուցվել է երկրորդ հարկ, կատարվել է հիմնանորոգում, շենքը ամբողջությամբ համալրվել է քննչական գործունեության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ նոր գույքով, նյութատեխնիկական և անվտանգության միջոցներով։

Վարչական շենքն ապահովվել է նաև ինտերնետ կապով, հեռահաղորդակցության ներքին ցանցով: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, քննչական որոշակի գործողություններ կատարելու համար: Արդյունքում ստորաբաժանման աշխատակիցների համար ապահովվել են սահմանված չափորոշիչներին համապատասխանող աշխատանքային պայմաններ։

Քննչական կոմիտեի նախագահը տեղում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի աշխատակիցների մասնակցությամբ։ Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է քննիչներին և օժանդակող անձնակազմին նորամուտի կապակցությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների բարելավումը պետք է խթանի նախաքննության արդյունավետությանը, ծառայողների աշխատանքային պարտականությունների որակյալ կատարմանը, ինչն ուղղված է զինված ուժերում օրինականության, կանոնադրական հարաբերությունների ամրապնդմանը, հանցավորության նվազմանը և այդ կերպ հայոց բանակի հզորացմանը նպաստելուն։ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի կարիքներին արձագանքելու համար։

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում Արգիշտի Քյարամյանն այցելել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են վարչության քննիչների ծանրաբեռնվածության, ընթացիկ վարույթներով իրականացվող նախաքննության ընթացքին և արդյունքներին վերաբերող հարցեր։

Возможно, это изображение 9 человек и текст

Возможно, это изображение 10 человек и текст

Возможно, это изображение 4 человека и текст

Возможно, это изображение 3 человека и текст

Возможно, это изображение 3 человека и текст

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение текст

Возможно, это изображение 11 человек и текст

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 4 человека, Овальный кабинет и текст

Возможно, это изображение 9 человек и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP