15:12 17.11.2023
Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է: Որ ոլորտն ավելի մեծ նշանակություն ունի Կառավարության համար, այդ ոլորտն ավելի շատ գումար է ստանում: Մենք տեսնում ենք, որ 16 տոկոս բյուջեի աճի պայմաններում Պաշտպանության նախարարության համար նախատեսված պաշտոնական ծախսերը կավելանան ընդամենը 7 տոկոսով, ռազմարդյունաբերության ոլորտում մեկ միլիարդով նվազում են հատկացումները, եւ փոխարենը ոստիկանության համար նախատեսված բյուջեի աճը կկազմի 18 տոկոս. ավելի շատ, քան ընդհանրապես պետական բյուջեի աճը, եւ գրեթե երեք անգամ ավելի շատ, քան Պաշտպանության նախարարության համար նախատեսված հատկացումները: Նոյեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած պետական բյուջեի քննարկումներին` ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ տնտեսական բոլոր հաշվարկները խիստ մանիպուլյատիվ բնույթ ունեն, եւ ցանկացած տեղեկություն ներկայացվում է այնպիսի անկյան տակ, որը Կառավարության գործունեությունը կդարձնի դրական եւ երկրի զարգացմանը միտված:
Անդրադառնալով Վաշինգտոնում նոյեմբերի 20-ին նախատեսված արտգործնախարարների մակարդակով հանդիպմանն Ադրբեջանի չմասնակցելու հարցին` Արթուր Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ոչ միայն ԱՄՆ միջնորդության բանակցություններից, այլեւ ԵՄ միջնորդությունից: Ըստ Արթուր Խաչատրյանի` նրանք արեւմտյան հարթակներում Հայաստանից «պոկեցին» այն, ինչ իրենց պետքն էր. այդ հարթակներից այլեւս ստանալու ոչինչ չունեն:
Հարցի առնչությամբ «Հայաստան» խմբակցություն քարտուղար Արծվիկ Մինասյանը եւս ներկայացրել է իր դիրքորոշումը` ընդգծելով, որ միջազգային` հատկապես արեւմտյան հարթակը, բացարձակ չի արձագանքում Հայաստանում տիրող ակնհայտ հակաժողովրդավարական վիճակին: Նրա խոսքով հարցն ամբողջականության համակարգի մեջ պետք է դիտարկել: «Ադրբեջանն այսօր իր բոլոր գործողություններով` ամենաբռնապետական, հակաժողովրդավարական երկրներից մեկն է, սակայն նույն եվրոպական ատյաններից այդ մասին որեւէ արձագանք չենք լսի, որովհետեւ Ադրբեջանի տնտեսական շահը գերադասելի է ցանկացած իրավիճակից»,- ասել է խմբակցության քարտուղարը:
Լրագրողը մատնանշելով 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեով եկամտային մասի կրկնապատկման փաստը, ծախսային մասով էական ավելացումները, առողջապահության համար նախատեսված ծախսերի կրկնապատկումը` հետաքրքրվել է` արդյո՞ք ընդդիմությունն էլ մանիպուլյատիվ չի ներկայացում փաստերը: Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ ամենաարագ ՀՆԱ-ի աճի տեմպերը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, հաստատ, այդ վերջին հինգ տարիներին չեն եղել:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...