Մեր ճակատագիրն այլևս մեր ձեռքերում էր. Բակո Սահակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

Մեր ճակատագիրն այլևս մեր ձեռքերում էր. Բակո Սահակյան

09:48 02.09.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ  ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ը չափազանց կարևոր և հիշարժան օր է մեր ժողովրդի կյանքում, քանի որ ազատ և անկախ հանրապետության հռչակումը հիմնովին ու արմատապես փոխեց մեր պատմության ընթացքը: Այլևս մեր ճակատագիրը մեր ձեռքերում էր, մենք էինք մեր ապագայի տերն ու կերտողը: Մեր սերունդն ստանձնեց հսկայական պատասխանատվություն՝ ինչպես մեր նախնիների հիշատակի առջև, այնպես էլ հետագա սերունդների, մեր հայրենիքի և համայն հայության ապագայի համար:

Եվ այդ պատասխանատվության զգացումն է, որ այս բոլոր տարիների ընթացքում օգնել է մեզ հաղթահարել անասելի դժվարություններն ու փորձությունները, կառուցել ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն, պաշտպանել պատերազմի մեջ հայտնված հայրենիքը, վերականգնել ավերված տնտեսությունը, իրականացնել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը:

Այդ պատասխանատվության զգացումն է, որ այսօր պարտավորեցնում է մեզ լինել ավելի ուժեղ և ամուր, միասնական ու համախմբված, ամեն ինչ անել` հանուն մեր հայրենիքի զորացման ու բարգավաճման, հանուն համազգային նպատակների իրականացման: Դա են պահանջում մեր հերոս տղաների թափած արյունը և այն թանկ գինը, որ վճարել է հայ ժողովուրդն իր ազատության ու անկախության համար:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ՝ մեր ժողովրդին ու հայրենիքին»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ  Մանուկյանը

13:02 24.06.2025

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

12:50 24.06.2025

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

Իրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP