Շտաբային ուսումնավարժություն ՆԳՆ Փրկարար ծառայությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+24.09 oC

Շտաբային ուսումնավարժություն ՆԳՆ Փրկարար ծառայությունում

10:13 24.11.2023

Նոյեմբերի 23-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվել է «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի անձնակազմի գործողությունները Երևան քաղաքի «Մեգա Մոլ» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը գլխավորում էր ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե.Կարապետյանը։

Ուսումնավարժությանը մասնակցում էին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Փրկարարական ուժերի, Երևան քաղաքի փրկարարական վարչությունների, ՆԳՆ ոստիկանության, Շտապ բժշկական օգնության, Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Մեգա Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության պատասխանատու աշխատակիցներ։

Վարժանքն իրականացվել է երեք փուլով։ Խաղարկվել են մասնակիցների ազդարարման և հավաքի, տվյալների հավաքագրման, իրավիճակի գնահատման և խնդրադրման գործողությունները, իրականացվել են տեղեկատվության համակարգում, քարտեզագրում, ստորաբաժանումների արձագանքման կազմակերպում և գործողությունների համակարգում, ԵՏՀ կիրառմամբ հնարավոր իրավիճակի մոդելավորում և հետագա զարգացման կանխատեսում, ուժերի միջև փոխգործողությունների կազմակերպում և աշխատանքների համակողմանի ապահովում:

Ըստ սցենարի՝ տեղեկատվական հոսքերի արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծվել է 4 խումբ.
• Երկրատեղեկատվական համակարգերի կիրառման
• Զոհերի, տուժածների և հոսպիտալացվածների հաշվառման
• «Թեժ գծի» գործունեության ապահովման և ՆԳՆ ՓԾ համապատասխան սոցիալական կայքերի պաշտոնական էջերում տեղեկատվության համակարգման
• Շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ փոխհամագործակցության ուղղությամբ:

Վարժանքի նպատակն էր.

  • ամրապնդել ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ներգրավված անձնակազմի գիտելիքներն արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում,
  • կատարելագործել ՃԿԱԿ անձնակազմի կարողություններն ու հմտությունները՝ առևտրի կենտրոնում պայթյունի դեպքում հնարավոր իրավիճակի բացահայտման և գործողությունների ծավալման ուղղությամբ՝ ՃԿԱԿ ծրագրային փաթեթների, համակարգերի կիրառման, առկա շտեմարանների օգտագործման, քարտեզների ստացման և դրանցում տեղեկատվության արտացոլման միջոցով:

Վարժանքի ընթացքում մասնակիցների ակտիվ հարց ու պատասխանի արդյունքում պարզաբանվել են բազմաթիվ հարցեր, մատնանշվել են վարժանքի թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև ներկայացվել առաջարկություններ:

Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները՝ Ծառայության տնօրենի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և կարևորել նմանատիպ համատեղ ուսումնավարժությունների շարունակական և արդյունավետ լինելը, հատկապես գործընկեր կառույցների հետ փոխհամագործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

13:18 22.05.2025

Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 16.37-ին, օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մակարով» […] ...

Զելենսկու գրասենյակը պայմաններ է առաջադրել հակամարտության կարգավորման համար

13:10 22.05.2025

Զելենսկու գրասենյակը պայմաններ է առաջադրել հակամարտության կարգավորման համար

Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների շարունակությունը հնարավոր է միայն գերիների փոխանակումից հետո, իր Telegram ալիքում հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մեր դիրքորոշումը հստակ է. առաջին քայլը պետք է լինի գերիների փոխանակման մասին պայմանավորվածություն՝ 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով: Երկրորդ քայլը պետք է լինի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպման վայրը որոշելը», – […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

12:40 22.05.2025

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

Մայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP