«Շա՛նթ ջան, ինձ համար անհարմար է՝ ես լինեմ վարչապետի կաբինետում, դու՝ անազատության մեջ». Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

«Շա՛նթ ջան, ինձ համար անհարմար է՝ ես լինեմ վարչապետի կաբինետում, դու՝ անազատության մեջ». Փաշինյան

21:18 02.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Շանթ Հարությունյանի ազատ արձակման խնդրին՝ նշելով, որ նա կարող է ցանկացած պահի ազատ արձակվել՝  ստորագրելով կալանքի միջոցը փոխելու մասին դիմումը։

«Ես Շանթ Հարությանի հետ հեռախոսազրույց ունեցա։ Նա ասաց, որ պահանջում է իրեն արդարացնել: Ես ասացի, որ դատական համակարգին հրահանգներ չեմ տալիս և չեմ կարող որևէ մեկին ասել, որ նրան արդարացնեն, քանի որ մեր պայքարի ամենակարևոր կետերից մեկն այն է եղել, որ մենք անկախ դատական համակարգ ունենանք: Ես ասացի, որ ժամանակին ես էլ եմ պայմանական ազատ արձակվել: Շանթն ասաց, որ համաձայն չէ նման կերպ ազատ արձակվել։ Ես ընկերաբար խնդրեցի, ասացի․ «Շա՛նթ ջան, ինձ համար անհարմար է՝ ես լինեմ վարչապետի կաբինետում, դու լինես անազատության մեջ»: Ինքը չհամաձայնեց, ես ասացի՝ ցանկացած պահի, երբ դու կցանկանաս, կհայտնվես ազատության մեջ»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ ինքն ընդունել է Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ասել, որ համոզի հորը։

Վարչապետը հանձնարարել է ստուգել, թե կա՞ արդյոք այլ մեխանիզմ Շանթ Հարությունյանի պահանջն իրականացնելու համար։ Փաշինյանը նշել է, որ առանց համագործակցության դա հնարավոր չի լինի, իսկ բանտի դուռն ուղղակիորեն բացելով՝ օրինականության խնդիրներ առաջ կգան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

12:50 24.06.2025

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

Իրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

BACK_TO_TOP