12:36 03.09.2018
Մյանմարի դատարանը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել Reuters գործակալության 2 լրագրողի` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով, հաղորդում է գործակալությունը:
Լրագրողները լուսաբանում էին մի շարք թեմաներ, որոնք վերաբերում էին մահմեդական ռոհինջաների նկատմամբ զանգվածային բռնություններին:
2017 թվականի դեկտեմբերի 12-ին երկու ոստիկան Յանգոն քաղաքի ռեստորաններից մեկում լրագրողներին էին փոխանցել ինչ-որ փաստաթղթեր: Նրանք անմիջապես ձերբակալվել են: Լրագրողներին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր ձեռք բերելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել էր դատական գործընթացը՝ որակելով այն ֆարս և Մյանմարի մամուլի ազատության պատմությահ մեջ՝ «սև օր»: Amnesty International-ի ներկայացուցչի խոսքով՝ լրագրողներն արել են այն, ինչ պարտավոր են ի պաշտոնե՝ բացահայտել ճշմարտությունը:
Լրագրողներն անազատության մեջ են 2017 թվականի դեկտեմբերից: Այդ ժամկետը հետագայում դատարանը կհաշվի որպես պատժի կրման ժամանակահատված:
15:19 07.07.2025
Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղարՀանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը։ «Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ […] ...
15:15 07.07.2025
Թրամփը և Զելենսկին քննարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցըԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հուլիսի 4-ին հեռախոսազրույցում քննարկել են, ի թիվս այլ հարցերի, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի հնարավոր փոխարինումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ այս պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Այժմ […] ...
15:08 07.07.2025
Հունաստանը 14 տարվա ընթացքում առաջին անգամ մերժել է սիրիացիներին ապաստան տրամադրելը14 տարվա ընթացքում առաջին անգամ Հունաստանի իշխանությունները սկսել են մերժել Սիրիայի քաղաքացիների ապաստանի դիմումները, հաղորդում է «Պրոտո Տեմա» թերթը։ «Մի քանի օր առաջ Սիրիայից դիմորդների վերաբերյալ տրվեցին առաջին բացասական որոշումները՝ հաշվի առնելով նրանց փախուստի պատճառները և անձնական բնութագրերը։ Այսպիսով, Հունաստանը դառնում է ԵՄ երկրորդ անդամ պետությունը ՝ Կիպրոսից հետո, որը սկսում է բացասական որոշումներ կայացնել […] ...
14:57 07.07.2025
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունըՀուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...
14:46 07.07.2025
Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...