Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.18 oC

Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը

14:40 30.11.2023

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ) կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում են ունեցել ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիաոփինի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են նախարարությունների լիազորությունները, համակարգման շրջանակն ու իրականացվող աշխատանքները։ Քննարկվել են նաև ոլորտային համագործակցության ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի, ժողովրդագրության, կանանց տնտեսական հզորացման, սոցիալական արդարադատության և մի շարք այլ ուղղություններով։ Դիտարկվել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ ՀՀ-ում նախատեսվող համաժողովին չինական կողմի մասնակցության հնարավորությունը։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը և նշել, որ երկու ժողովուրդների միջև արժեհամակարգային շատ ընդհանրություններ կան։ Նախարարը նաև շեշտել է, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն գրեթե նույն ոլորտային մարտահրավերները և հետաքրքրությունները, ու այս համատեքստում կարևորել սերտ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։
«Մենք ունենք համատեղ նպատակ կյանքը փոխելու դեպի լավը: Սա այն հարցերից է, որի շուրջ կարող ենք համագործակցել և ունենալ դրական արդյունք՝ համախմբելով մեր ուժերը»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունն այժմ մշակման փուլում է, և որ Չինաստանի փորձն այս ուղղությամբ ևս շատ օգտակար կլինի։
Նախարար Վան Սիաոփինին ներկայացրել է ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները և կարևորել թվայնացված սոցիալական ծառայությունների մատուցման դերը, ինչը հնարավորություն կտա առավել հեշտացնել քաղաքացիների կյանքը․

«Չինաստանը տարածաշրջանում համագործակցում է գրեթե բոլոր պետությունների հետ։ Ուրախ ենք նաև Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստակամ ենք հայ և չինացի մասնագետների ներգրավմամբ իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն կտան նպաստել երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100000 անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին և շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ իրականացվող աշխատանքներում իր ներդրումն ունենալու պատրաստակամության համար։

Կողմերը դիտարկել են նաև հայ-չինական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ստեղծելու, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի ուղղությամբ համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP