«Էդ իրա խելքից մեռավ». հրապարակվել են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանի մասին հեռախոսային խոսակցությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+21.09 oC

«Էդ իրա խելքից մեռավ». հրապարակվել են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանի մասին հեռախոսային խոսակցությունները

17:58 21.03.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր հետազոտվում էին քրեական գործի գրավոր ապացույցները, մասնավորապես, ամբաստանյալներ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, երբ նրանք գնդում են եղել:  

Ըստ արձանագրությունների՝ 2016 թվականի հուլիսի 20-ին Վարուժան Ավետիսյանը զանգել է ոմն Նարինեի, ում ասում է՝ «Ժողովրդին հայտնիր, որ Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Զուրաբյանին չլսեն»: 

 Նույն օրը նմանատիպ խոսակցություն էլ Պավլիկ Մանուկյանն է ունենում ոմն  Սևակի հետ: «Ապեր, ի՞նչ կա, մեր տղերքին ասա` Նիկոլին շուռ տան զիբիլի վեդրոն, Նիկոլին չլսեն, թող շպրտեն վեդրոն, եթե չեք կարում՝ քար-մար շպրտեք վրեն: Կամ զիբիլի վեդրոն շպրտեք վրեն»:

Երբ դատական նիստին մեղադրող դատախազն ընթերցում էր այս նախադասությունը, Պավլիկ Մանուկյանը տեղից գոռաց. «Հիմա էլ ենք նույնը ասում, հենց հիմա»:

Մեկ այլ արձանագրության համաձայն՝ նույն օրը ոմն Աշոտ զանգել է Պավլիկ Մանուկյանին և ասել, որ չկրակեն: Մանուկյանը պատասխանել է․ «Մենք չենք կրակում, բայց ով է ասել, որ մենք կրակում ենք, ստեղից կրակոց չի եղել, մենք չենք եղել»:


2016 հուլիսի 20-ի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներից պարզ է դառնում, որ ոմն Անահիտ զանգել է ոմն Տիկոյի: Խոսում են սկզբում սննդի մասին: Հետո կինը հարցնում է․ «Բա էդ միլիցուն, որ խփել են, դրա համար պրոբլեմ չի՞ լինի»:

«Հրաձգություն է, այ քեզի բան, թող չկրակեր, չնայած ես այդ գծի վրա չեմ եղել, ես ուրիշ շենքի վրա էի»:

 Մեղադրողը հրապարակեց ևս մի հեռախոսային խոսակցություն՝ ոմն Հասոյի, ով խոսում է մոր և եղբոր հետ: 

«Մեզ չեն կարա հաղթեն, մեր հետ ամենաուժեղ զորավարներն են, շատ ենք, թվեր-մվեր չենք ասում, մեր հեռախոսները լսում են, հաղթելու ենք, էդ մեր կարգախոսն է»,- ասել է ամբաստանյալը:

Մոր հարցին, թե ոստիկանին սպանելը խնդիր չի՞ լինի, որդին պատասխանել է. «Էդ իրա խելքից մեռավ»: 

Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ սպանվել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը: Նրանից բացի, զոհվել է ևս երկու ոստիկան:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

10:45 22.05.2025

Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 22-ին

10:38 22.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ։ ...

Քննարկվել են Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները

10:30 22.05.2025

Քննարկվել են Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Իր խոսքում նախարար Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին […] ...

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը

10:06 22.05.2025

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը […] ...

Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո

10:00 22.05.2025

Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո

«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվել

09:50 22.05.2025

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 93 մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին։ Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 53655-ի, վիրավորվել՝ 121950 մարդ։ […] ...

BACK_TO_TOP