21:38 05.12.2023
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությանը: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կրկին հաստատել է, որ մեր ԱԷԿ-ի շահագարծումը տարածաշրջանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:
Ինչո՞ւ է այդ հարցն ընդհանրապես առաջացել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Դե բնական է, որ պատճառը մեր հարևանների՝ ադրբեջանցիների և թուրքերի ցուցաբերած, այսպես ասած, ակտիվությունն է: Այս տարվա հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանը պաշտոնապես դիմել էր ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով, ավելին, պահանջելով միջոցներ ձեռնարկել Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ:
Մինչ այդ էլ Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել էր հաղորդագրություն այն մասին, թե իբր ՄԱԳԱՏԷ-ն և Եվրամիությունը համատեղ եզրակացության են եկել այն մասին, որ Հայաստանի ատոմակայանը չի համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիաներին և իբր վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում հերքել է այս բոլոր տեղեկությունները՝ հայտարարելով, որ Հայաստանի ատոմակայանը և Հայաստանի կառավարությունը համագործակցում են ՄԱԳԱՏԷ-ի հետ և կատարում են ՄԱԳԱՏԷ-ի բոլոր խորհուրդներն ու ցուցումները: Ամփոփելով՝ նա նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն լիովին բավարարված է Հայաստանի կառավարության և ատոմակայանի հետ համագործակցությամբ և այստեղ որևէ խնդիր չի տեսնում»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Բաքուն ու Անկարան լծակ ունե՞ն Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը խոչընդոտելու համար: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...