Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.04 oC

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը

19:35 05.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավին: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։ Նա արձանագրել է, որ գենդերային հիմքով բռնությունը և ընտանիքում բռնությունը բռնության առանձնահատուկ տեսակներ են, հետևաբար՝ դրանց հասցեավորումն ու պայքարը ևս ենթադրում են առանձնահատուկ մեթոդաբանություն:

Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել ոչ խտրական և հանդուրժող միջավայր և հասարակություն ձևավորելու ուղղությամբ: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության դեպքերի առնչությամբ բողոքներ մշտապես են ստացվում: 2023 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԻՊ աշխատակազմում ստացվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 78 գրավոր և բանավոր դիմում-բողոք, որից 67-ի դեպքում բռնության են ենթարկվել իգական սեռի ներկայացուցիչները»,- բացման խոսքում ասել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են։ Այս խնդիրների հասցեավորման ու լուծման գործում կարևորելով Խորհրդի դերը` Անահիտ Մանասյանը նշել է, որ այն յուրօրինակ կամուրջ է պետության և քաղաքացիական հասարակության միջև:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը: Նրանք ևս կարևորել են Խորհրդի դերը կանանց իրավազորման, նրանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման գործում։ Նիստի շրջանակում անցկացվել են քննարկումներ՝ «Ընտանիքում բռնության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակը. արձանագրված խնդիրներն ու արդի մարտահրավերները» և «Սեռական ոտնձգությունն աշխատավայրում և ուսումնական հաստատություններում» թեմաներով: Մասնավորապես՝ նշվել են ընտանիքում բռնության և գենդերային հիմքով բռնության, սեռական ոտնձգության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ոլորտային բացերն ու հասարակությունում առկա կարծրատիպերը, անդրադարձ է կատարվել միջազգային իրավական կառուցակարգերին ու կարգավորումներին:

Ամփոփելով միջոցառումը` Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Խորհրդի անդամներին և միջոցառման մասնակիցներին ակտիվ մասնակցության համար՝ նախանշելով Խորհրդի հետագա գործունեության հիմնական ուղղություներն ու քայլերը։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առնթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասին

18:36 15.05.2025

Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասին

Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ Դեբեդ գյուղում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF Սմարթ կենտրոնում, կազմակերպվել է «Միասին կարող ենք…» խորագրով հանդիպում։ Այն համախմբել էր շուրջ 200 մասնակցի՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ և բանախոսներ։ Բանախոսների թվում էին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, Փրկարար ծառայության Լոռու փրկրարարական վարչության Գուգարքի […] ...

Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբում

18:30 15.05.2025

Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբում

Լեգենդար ֆուտբոլիստ Կական կարող է ընդգրկվել Կառլո Անչելոտիի` Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իտալացի մասնագետը ցանկանում է, որ Կական լինի իր օգնականներից մեկը։ Անչելոտին արդեն կապ է հաստատել նախկին ֆուտբոլիստի հետ։ Կական Անչելոտիի գլխավորությամբ հանդես է եկել «Միլանում» և Մադրիդի «Ռեալում»։ 65-ամյա Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը կստանձնի մայիսի վերջին: ...

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

18:24 15.05.2025

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է` այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների […] ...

Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

18:19 15.05.2025

Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու […] ...

Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

18:12 15.05.2025

Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

18:06 15.05.2025

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

BACK_TO_TOP