15:25 03.09.2018
«Союз МС-09» տիեզերանավի վրա հայտնված ճաքերը տիեզերական հրթիռներ արտադրող «Էներգիա» ընկերության աշխատակցի անփութության հետևանք են: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Այդ միկրոճեղքերի հետևանքով տիեզերանավից օդի արտահոսք է եղել:
Նույն գործակալության տվյալներով՝ թերությունը բացահայտվել էր դեռ թռիչքից առաջ, ճշտվել էր, թե ում մեղքով է դա տեղի ունեցել: Մասնագետը փորձել էր այն փակել սոսնձով, արդյունքում այդ միկրոճեղքերը չեն հայտնաբերվել տիեզերանավի հերմետիկության ստուգման ժամանակ: Դրանք ի հայտ չեն եկել անգամ շահագործման երկու ամիսների ընթացքում: Ի վերջո, սոսինձը թուլացել է:
Տիեզերական հրթիռներ արտադրող «Էներգիա» ընկերությունում հետաքննություն է սկսվել: «Роскосмос»-ից հրավիրված համապատասխան հանձնաժողովը ևս կզբաղվի այդ խնդրով:
Ի դեպ, ավելի վաղ, որպես միկրոճեղքերի առաջացման պատճառ, նշվում էր երկնաքարերի հարվածը: Սոսնձի թուլանալուց հետո ճնշումը տիեզերանավի վրա նվազել է: Ճեղքվածքը տիեզերանավի կենցաղային հատվածում է, այն փակվել է հատուկ ժապավենով և այլևս վտանգավոր չէ:
15:15 07.07.2025
Թրամփը և Զելենսկին քննարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցըԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հուլիսի 4-ին հեռախոսազրույցում քննարկել են, ի թիվս այլ հարցերի, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի հնարավոր փոխարինումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ այս պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Այժմ […] ...
15:08 07.07.2025
Հունաստանը 14 տարվա ընթացքում առաջին անգամ մերժել է սիրիացիներին ապաստան տրամադրելը14 տարվա ընթացքում առաջին անգամ Հունաստանի իշխանությունները սկսել են մերժել Սիրիայի քաղաքացիների ապաստանի դիմումները, հաղորդում է «Պրոտո Տեմա» թերթը։ «Մի քանի օր առաջ Սիրիայից դիմորդների վերաբերյալ տրվեցին առաջին բացասական որոշումները՝ հաշվի առնելով նրանց փախուստի պատճառները և անձնական բնութագրերը։ Այսպիսով, Հունաստանը դառնում է ԵՄ երկրորդ անդամ պետությունը ՝ Կիպրոսից հետո, որը սկսում է բացասական որոշումներ կայացնել […] ...
14:57 07.07.2025
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունըՀուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...
14:46 07.07.2025
Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...
14:36 07.07.2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումներըՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […] ...