Կարևոր է ունենալ պատշաճ գործիքակազմ ու հմտություններ ատելության խոսքի դեմ պայքար մղելու համար. Անահիտ Մանասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Կարևոր է ունենալ պատշաճ գործիքակազմ ու հմտություններ ատելության խոսքի դեմ պայքար մղելու համար. Անահիտ Մանասյան

11:37 08.12.2023

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար դեկտեմբերի 7-ին անցկացվել է «Պայքար ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ» թեմայով վերապատրաստման դասընթաց։

Միջոցառումը կազմակերպվել է Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ։ Գերմանական փորձը ՄԻՊ աշխատակազմին ներկայացրել Գյոթինգենի դատախազության ավագ դատախազ, Համացանցում ատելություն առաջացնելուն դեմ ուղղված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Ֆրանկ-Միխաել Լաուեն:

Մասնակիցները գործնական օրինակների միջոցով ուսումնասիրել են համացանցում ատելության խոսքի տարածումը, հրահրումը, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված՝ քրեական հետապնդման գերմանական մարմինների մոտեցումները և գործող մեխանիզմները։

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի Հարավարևելյան Եվրոպայի II և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ֆրանկ Հուպֆելդը և Հայաստանում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչ Սոֆի Բրաունը:
Պաշտպանն իր բացման խոսքում կարևորել է Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի հետ համագործակցությունը։

Ատելության խոսքի հաղթահարումն ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, կարևոր առաջնահերթություններից է։ Մեր հասարակությունում առկա խնդիրներից շատերի հիմքում, ցավոք, առկա անհանդուրժող և խտրական միջավայրն ու ատելության խոսքն են։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ունենալ պատշաճ գործիքակազմ ու հմտություններ ատելության խոսքի և այդ շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքար մղելու համար»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Հեղինե Ենգոյանը ներկայացրել է Հայաստանում ատելության հրահրման և բռնության կոչերի համար պատասխանատվություն սահմանող օրենսդրությունը և Պաշտպանի աշխատակազմի արձանագրած օրենսդրական ու գործնական խնդիրները։

Դասընթացի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքից բխող վտանգներին, ատելության խոսքը ատելություն հրահրող խոսքի այլ դրսևորումներից տարանջատելու սկզբունքներին, ատելության հրահրման դեմ քրեաիրավական պայքարին վերաբերող գերմանական, եվրոպական, միջազգային իրավական ստանդարտներին և այդ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին։

Դասընթացի ավարտին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրային այլ միջոցառումների անցկացման պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

BACK_TO_TOP