16:13 14.12.2023
Կառավարությունն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է արդեն իսկ պետական սեփականություն հանդիսացող թվով 4 անվանում անշարժ և 1 անվանում շարժական գույքն ամրացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե: Այս տարվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և մեկ շարժական գույք, որոնց ընդհանուր արժեքը՝ շուկայական մոտարկված արժեքը, 2 մլրդ 100 մլն դրամ է, ինչպես նաև ՀՀ-ին է վերականգնվել շուրջ 79 մլն դրամ: Ինչպես նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, նշված գույքերից 5-ի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են ՀՀ 3-րդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից 3 հողատարածքները:
«Հողատարածքների չափերն են՝ 21 498.9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, 34.76 քմ մակերեսով հասարակական տարածք: 1687.9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 237.9 քմ մակերեսով հասարակական տարածք, երրորդը՝ 14 260.9 քմ մակերեսով հողամաս և 25.6 քմ մակերեսով տարածք: Կառավարության որոշման նախագծում նշված մյուս մեկ անշարժ գույքը՝ ավտոտնակը և մեկ շարժական Rangrover մակնիշի տրանսպորտային միջոցը, պատկանել են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ ևս մեկ անշարժ գույքի նկատմամբ ՀՀ-ի սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում:
15:30 22.05.2025
Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումըԿառավարությունը տվել է համաձայնություն Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 3.41009 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Հիմնավորման համաձայն, կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը համագործակցելով Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում […] ...
15:22 22.05.2025
«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթողԵվրոպա լիգայի եզրափակչում անգլիական դիմակայությունում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ է եղել 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի խփած գոլը։ Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1984 թվականին, երբ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Տոտեմհեմը», առհասարակ, նախորդ տիտղոսը նվաճել էր 2008 թվականին` դառնալով Անգլիայի […] ...
15:17 22.05.2025
Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայիԿառավարությունն ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Որոշման […] ...
15:11 22.05.2025
Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգըԿառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: […] ...
15:08 22.05.2025
Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրելԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 713,909.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ադյունքում կապահովվի համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ […] ...