11:31 15.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ: Կարևորելով Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին դեսպան՝ Էնդրյու Թըրներն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին։
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի կրթական համակարգի բոլոր մակարդակներում իրականացվող բարեփոխումները՝ առաջարկելով դիտարկել ինչպես մասնագիտական կրթության ու ուսուցման, այնպես էլ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ակադեմիական քաղաքի նախագծին՝ ընդգծելով, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է նոր ենթակառուցվածքի ստեղծում՝ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների համար արդիական միջավայր ապահովելու նպատակով։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ առանձնացնելով հատկապես կինոարտադրության ուղղությունը: Նախարարը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունները, որոնք համատեղ ծրագրերի համար արդյունավետ պայմաններ են ստեղծում:
Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանի պատվիրակները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայացնում են Հայաստանի՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերն ընդունելու հայտը:
«Ֆրանկոֆոնիայի խաղերի միջոցով հանրահռչակվում են ֆրանկոֆոն երկրների արժեքները ժողովրդավարության ու խաղաղության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ բարդ ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և օժանդակության համար:
ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանը ընդգծել է, որ Կանադան աջակցում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և կարևորում միջմշակութային երկխոսությունը:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգին՝ շեշտելով, որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում ԼՂ գործուղել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանար տեղում արձանագրել հայկական մշակութային ժառանգության ներկա իրավիճակը։ Նախարարն ասել է, որ 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում, որոնց պաշտպանության խնդիրն առավել սրվել է սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո:
ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի բարձրաձայնումը միջազգային հարթակներում կարևոր է, և կանադական կողմն այս առումով պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսանողների կրթության իրավունքի իրացմանը, ուսուցիչների աջակցության և վերապատրաստման ծրագրերին։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:37 22.05.2025
Կառավարությունը խրախուսում է ուսանողների առաջադիմությունը15:37 22.05.2025
Կառավարությունը խրախուսում է ուսանողների առաջադիմությունըԿառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ. կարգավորումներն ուղղված են ուսանողների առաջադիմության խրախուսմանը: Ըստ հիմնավորման, անհրաժեշտություն է առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացրել է ուսանողների առաջադիմության վերլուծություններ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային, Շիրակի, Գորիսի […] ...
15:33 22.05.2025
Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, […] ...
15:30 22.05.2025
Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումըԿառավարությունը տվել է համաձայնություն Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 3.41009 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Հիմնավորման համաձայն, կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը համագործակցելով Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում […] ...
15:22 22.05.2025
«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթողԵվրոպա լիգայի եզրափակչում անգլիական դիմակայությունում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ է եղել 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի խփած գոլը։ Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1984 թվականին, երբ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Տոտեմհեմը», առհասարակ, նախորդ տիտղոսը նվաճել էր 2008 թվականին` դառնալով Անգլիայի […] ...
15:17 22.05.2025
Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայիԿառավարությունն ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Որոշման […] ...
15:11 22.05.2025
Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգըԿառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: […] ...