16:26 18.12.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ Օֆ Ար» ընկերության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և «Փիփլ Օֆ Ար» ընկերության տնօրեն Արման Նշանյանը:
Կողմերը կհամագործակցեն Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման ուղղությամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխության ընդունումից հետո ստեղծվել են իրավական հիմքեր՝ ոլորտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու առումով:
«ԱԺ հանձնաժողովի փորձագետների և Հանրային հեռուստաընկերության գործընկերների ներգրավմամբ համատեղ մեծ ծավալի աշխատանք ենք կատարել ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ՝ ներդրումների մասնակի վերադարձի համակարգը հնարավորինս արագ մեկնարկելու համար: Այսօրվա հուշագիրն այդ ջանքերի հետևանքն է: Վստահ եմ՝ այս իմաստով մեզ ոչինչ չի խանգարի նախագծին զուգահեռ իրականացնել նաև օրենսդրական բարելավումներ, որպեսզի գործընթացը հարթ ու սահուն ընթանա»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Սիսակ Գաբրիելյանը նույնպես շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և ընդգծել, որ հուշագրով սահմանված համագործակցությունն արդյունավետ կարող է լինել ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա կինոարտադրողների համար:
«Փիփլ Օֆ Ար» ՍՊԸ-ի տնօրեն Արման Նշանյանն ընդգծել է, որ ֆիլմարտադրության ոլորտում արված կարևոր այս քայլը կնպաստի պրոդյուսերների և ներդրողների, ոլորտի մասնագետների ներգրավմանը՝ խթանելով միջազգային կինոնախագծերի նկարահանումները և միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների հետ համագործակցությունը։
««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների համաձայն՝ կողմերը կաջակցեն Թիլ Շվայգերի «Underdog», «Dead by Dawn», «Collapse»/8մաս ֆիլմերի ներդրումների մասնակի վերադարձ (cash rebate) տրամադրելու գործընթացին: Ֆիլմերը նախատեսվում է նկարահանել Հայաստանում: Ֆիլմերի նկարահանման գործընթացում կներգրավվեն Հայաստանի ստեղծագործական բուհերի ուսանողներ՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս լինել ֆիլմարտադրական հրապարակում, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կարողություններ»,- նշել է Արման Նշանյանը:
Համագործակցությունը հնարավորություն կընձեռի ապահովելու Հայաստանի պատշաճ դիրքավորումը միջազգային կինոհարթակներում, այն ճանաչել որպես ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգ ունեցող երկիր, ինչը կխթանի օտարերկրյա կինոարտադրողների ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ։ Կողմերը կհամագործակցեն նաև ենթաօրենսդրական ակտերի մշակման և ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղություններով։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին «Կինոմատոգրաֆիայի մասին» օրենքում ներդրումների մասնակի վերադարձի փոփոխությունը կատարելու համար՝ ընդգծելով միջազգային կինոարտադրողներին Հայաստան հրավիրելու կարևորությունը: Նրա նշմամբ՝ այս կարևոր քայլը կխթանի ու կզարգացնի և´ օտարերկրյա, և´ հայաստանյան կինոարտադրողների ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ և ֆիլմարտադրության ոլորտում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Փիփլ Օֆ Ար» ընկերության հետ համատեղ ջանքեր կգործադրի միջազգային ֆիլմարտադրողներին Հայաստան հրավիրելու և իրենց տեսաձայնային արտադրանքը մեր երկրում իրագործելու ուղղությամբ։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...