20:48 19.12.2023
Երևանի և Բաքվի միջև Թբիլիսին կարևոր միջնորդություն է իրականացրել, Վրաստանի կառավարության 2023 թվականի արդյունքների վերաբերյալ զեկույցի արտաքին քաղաքական ձեռքբերումները թվարկելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Ըստ նրա՝ Թբիլիսին տարածաշրջանում սերտ բարեկամական հարաբերություններ ունի գործընկերների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ։
«Ինչպես գիտեք, մենք խաղաղության նախաձեռնությունը սկսել ենք 2 տարի առաջ, հայտարարել ենք դրա մասին և նույնիսկ ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ մեր ադրբեջանցի ու հայ գործընկերների հետ, և Վրաստանն այստեղ կարևոր միջնորդություն է իրականացրել»,- ասել է վարչապետն ու հավելել՝ Թբիլիսին, անշուշտ, շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։
Նրա խոսքով, այդ նպատակին հասնելու գործում Վրաստանը զգալի ներդրում ունի: Ղարիբաշվիլիի գնահատմամբ՝ Թբիլիսիի խաղաղ նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշակի արդյունքներ է տվել.
«Նշեմ, որ որոշ ժամանակ առաջ Վրաստան էին այցելել Ադրբեջանի և Հայաստանի վարչապետները։ Մենք բացառիկ հնարավորություն ունեցանք հանդիպում անցկացնելու երկու երկրների ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր նախադեպ էր, որը մենք էինք ստեղծել»:
Հարկ է նշել, որ հոկտեմբերին Թբիլիսիում անցկացված «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ի բացման ժամանակ իր ելույթում, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր.
«Պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի Հարավային Կովկասում վերջնականապես երկարաժամկետ խաղաղություն հաստատվի»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆորումի իր ելույթում ասել էր.
«Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք»:
12:57 03.07.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՀուլիսի 3-ին ժամը՝ 12։25-ի դրությամբ, էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
12:50 03.07.2025
Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալություններըԲաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել […] ...
12:45 03.07.2025
«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ՃՏՊ-ի հետևանքովԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Սամորա նահանգում: Ինչպես հաղորդում է Zamora 24 horas պորտալը, ֆուտբոլիստի հետ մահացել է նաև նրա եղբայրը՝ Անդրեն, որը խաղում էր իսպանական Պենաֆիելում: «Լիվերպուլը» և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չեն […] ...
12:38 03.07.2025
ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղելՄիացյալ Նահանգները կարծում է, որ Իրանին ուղղված իր հարվածները երկու տարով հետ են մղել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Այս գնահատականը հուլիսի 2-ին լրագրողների հհետ ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները համաձայն են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքում Միացյալ Նահանգները «մեկ […] ...
12:30 03.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 3-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:22 03.07.2025
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...