16:03 22.03.2018
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կառավարական զորքի և ահաբեկիչների միջև մղված մարտերի ժամանակ վիրավորվել է հայ զինծառայող Ջորջ Լաբայանը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել են Դամասկոսից:
Նախնական տվյալների համաձայն՝ զինծառայողը եղել է Արևելյան Ղութայի ճակատային գծում և վիրավորվել է ականի պայթյունից: Ջորջ Լաբայանը տեղափոխվել է Դամասկոսի «Ալ-տըշրին» զինվորական հիվանդանոց և բժիշկների խնամքի տակ է:
Ջորջն ամուսնացած է և ունի երկու զավակ: Նա վերջերս էր զորակոչվել:
Հիշեցնենք, որ անցյալ փետրվարից ի վեր ծանր մարտեր են մղվում Դամասկոսից ոչ շատ հեռու գտնվող Արևելյան Ղութա քաղաքում: Հատկապես վերջին օրերին մեծ թվով քաղաքացիներ լքեցին Ղութան, իսկ սիրիական բանակը շարունակում է իր գործողությունները՝ նպատակ ունենալով ահաբեկիչ զինյալներից մաքրել 2013 թվականից ի վեր իսլամիստների տիրապետության տակ գտնվող Ղութան:
16:01 06.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...
15:40 06.08.2025
Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...
15:25 06.08.2025
Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...
15:11 06.08.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել էԱնցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...
14:57 06.08.2025
Երբ կնվազի օդի ջերմաստիճանըՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...