




11:56 22.12.2023
Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից դեկտեմբերի 21-ին կազմակերպվել է քննարկում «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման հիմնախնդիրները» թեմայով։
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ դատախազության, ՆԳՆ Ոստիկանության, հոգեկան առողջության կենտրոնների, իրավասու պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ։
Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները տարբեր դիտանկյուններից։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին վերաբերելի խնդիրների շուրջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ունի արդյունավետ և ակտիվ համագործակցություն տարբեր պետական մարմինների, հոգեկան առողջության կենտրոնների, հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ իրավասու գերատեսչությունների հետ։ Ցավոք, դրա հետ մեկտեղ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք բերում են այնպիսի իրավիճակի, որ մենք ունենում ենք մարդու իրավունքների պաշտպանության ոչ լիարժեք համակարգ»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս քննարկման շրջանակում ընդգրկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին առնչվող բոլոր ոլորտները և պատասխանատու մարմինները, քանի որ առկա խնդիրները պետք է ուսումնասիրվեն համալիր, տարբեր տեսանկյուններից, որպեսզի հնարավորություն լինի նախանշել լուծման արդյունավետ ուղիներ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը,
մասնավորապես՝ համայնքահեն ծառայությունների ապահովումը, ոլորտի միասնական քաղաքականության անհրաժեշտությունը, հոժարակամ և ոչ հոժարակամ բուժմանն առնչվող խնդիրները, բժշկակական բնույթի հարկադրանքի միջոցների և զսպման մեխանիզմների կիրառումը, հոգեբուժական հաստատություններում առկա ոչ բավարար պահման պայմանները, գերբնակեցումը, ժամկետանց դեղորայքի կիրառումը և մի շարք այլ հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումների և սոցիալական երաշխիքների բարելավման անհրաժեշտությանը։
Քննարկումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ:
17:24 03.07.2025
Հացիկ գյուղի բնակչի բակում կանեփի 92 բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հացիկ գյուղի 61-ամյա բնակիչը ապօրինի ձեռք բերում, պահում է թմրամիջոց, նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ Շիրակի քրեական ոստիկանները հուլիսի 1-ին 61-ամյա տղամարդուն ձերբակալել և ներկայացրել են վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տան բակում հայտնաբերվել է […] ...
17:17 03.07.2025
«Մշակութային վերջին զանգ» նախաձեռնությունը հաջողված է․ Ժաննա ԱնդրեասյանԿինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։ Միջոցառման շրջանակում հաղթող դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով: Ողջունելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարը նախևառաջ շնորհավորել է […] ...
17:10 03.07.2025
Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 1-ին ՆԳՆ Կոտայքի մարզի Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում՝ ծառի տակ, փամփուշտներ և ականներ է թողել: Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է քսանութ՝ հակահետևակային և երկու՝ հետևակային ական, 114 […] ...
17:02 03.07.2025
ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարարԿառավարության նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն, նշել է, որ գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման։ Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի […] ...
16:54 03.07.2025
Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ինՊեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացված են ստորև։ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է. «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք […] ...
16:48 03.07.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհինՀուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Վեդիի վարչական տարածքում՝ գործարանի մոտ: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը «Արարատցեմենտ» գործարան տանող ավտոճանապարհի հարակից տարածքում՝ խոտերի մեջ, հայտնաբերել է որսորդական մեկփողանի և երկփողանի երկու հրացան, նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող […] ...