Առցանց վտանգների գնահատումը Հայաստանում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Առցանց վտանգների գնահատումը Հայաստանում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարությունը

15:54 22.12.2023

«Disrupting Harm»-ը (վերջ տալ վնասին) լայնածավալ և բազմակողմանի հետազոտական ծրագիր է, որը երեխաների նկատմամբ առցանց սեռական ոտնձգության և բռնության մասին յուրահատուկ պատկերացում է տալիս՝ պետություններին տրամադրելով համապատասխան ճանապարհային քարտեզներ՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը:

Ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության «Անվտանգ համացանց» նախագծի կողմից, մի հարկի տակ է հավաքել միջազգային կազմակերպություններին` ԷՍՊԱԹ Ինթերնեշնլին, ԻՆՏԵՐՊՈԼ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների կենտրոնին: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության և այլ համապատասխան պետական գերատեսչությունների հետ։
Առցանց լինելը հաճախ դրական փորձառություն է երեխաների համար՝ տալով սովորելու և շփվելու հնարավորություններ։ Բայց մեծ է նաև բացասական փորձառության, այդ թվում՝ երեխաների՝ սեռական ոտնձգության և բռնության ենթարկվելու վտանգը։

«Disrupting Harm»-ը բազմոլորտային մոտեցմամբ է իրականացվում՝ օգտագործելով միջազգային գործընկերների և տեղական համագործակիցների փորձը՝ վտանգների դաշտի մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար: Մեթոդաբանությունը ներառում է գրասենյակային հետազոտություն՝ առկա օրենքների և քաղաքականությունների վերաբերյալ, ազգային ներկայացուցչական հարցումներ երեխաների և խնամակալների հետ, տվյալներ իրավապահ մարմիններից, հարցազրույցներ արդարադատության ոլորտի մասնագետների հետ և հարցումներ առաջնային օղակի ծառայություններ մատուցողների հետ:

«Այն, ինչ տեղի է ունենում առցանց, արտացոլում է այն իրողությունները, որոնց բախվում են երեխաներն ամեն օր՝ տանը, դպրոցում և իրենց համայնքներում: Այս նախաձեռնության միջոցով մենք վկայություններ ենք հավաքում երեխայի թվային իրավունքների, հնարավորությունների և ռիսկերի մասին՝ ավելի լավ հասկանալու, թե թվային տեխնոլոգիաների օգտագործումը ինչպես է ազդում նրանց կյանքի վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումներով»,-նշում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը:

«Երեխայի նկատմամբ կատարված ցանկացած բռնարարք կարող է հոգեբանական և այլ ծանր հետևանքներ ունենալ նրա կյանքում, ուստի այդ հիմնախնդիրն առաջնահերթ ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներում պետք է մեկտեղել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ջանքերը: Անչափահասների նկատմամբ ցանկացած ոտնձգություն Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է, և նման դեպքերը կանխելու, բացահայտելու ուղղությամբ հետևողական աշխատանք է կատարվում: Միաժամանակ, ՆԳ նախարարությունը պատրաստակամ է և սերտորեն համագործակցում է հիմնախնդրով զբաղվող կազմակերպությունների հետ: Սերտորեն համագործակցում ենք նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և վերահաստատում ենք շարունակելու մեր համագործակցությունը՝ դրական արդյունքների հասնելու համար»,-նշում է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Հայաստանում տվյալների հավաքումը կսկսվի 2024 թվականին, և ակնկալվում է, որ առաջին արդյունքները հասանելի կլինեն 2025 թվականին՝ առաջարկելով համապատասխան ճանապարհային քարտեզներ բոլոր մասնակից երկրների համար՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը: Լուծումները հիմնավորելով վերջին տվյալներով և ապացույցներով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակադրված է աշխատել գործընկերների հետ՝ լիովին ուսումնասիրելու բոլոր ռիսկերը և միջոցներ ձեռնարկելու դրանք նվազագույնի հասցնելու համար՝ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս երեխաների համար ավելի անվտանգ առցանց միջավայր ստեղծելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP