Սպանդանոցային մորթն ավելացել է 3-ից 5 անգամ. ՍԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.33 oC

Սպանդանոցային մորթն ավելացել է 3-ից 5 անգամ. ՍԱՏՄ

17:12 27.12.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է Ամանորի տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 15-ից սկսած վերահսկողությունը մսի իրացման շուկայում:

Անցած 12 օրերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչները մշտադիտարկում են անցկացրել հանրապետության իրացման ցանցի 247 մսի վաճառքի օբյեկտներում:
Խախտումների բնույթը շարունակում է մնալ նույնը. արձանագրությունների կեսից ավելին փաստում են, որ մսեղիքը չի նույնականացվում անասնաբուժական 5-րդ ձևի հետ, այսինքն՝ մսի վրա բացակայում է իննանիշ դրոշմակնիքը, մի շարք դեպքերում էլ վաճառքի հանված մսեղիքը չի ունենում անասնաբուժական 5-րդ ձևը, իսկ մասնատված և սառնարան-ցուցափեղկերում ներկայացված միսը՝ տեղեկատվական թերթիկը:

Թույլ տրված խախտումների համար տնտեսավարողները կկրեն վարչական պատասխանատվություն, իսկ միսն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևը չունեցող մսեղիքը ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:

Իրականացվող մշտադիտարկումների ընթացքում Տեսչական մարմնին աջակցել են ՀՀ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, որոնց ժամանակ արձանագրվել են թե՛ ոչ սպանդանոցային ծագման մսեղիքի, թե՛ սահմանված բոլոր պահանջներին համապատասխանող մսեղիքի տեղափոխման դեպքեր:

Իրավական ակտերի փոփոխության և իրականացված վերահսկողության արդյունքներն առավել տեսանելի-առարկայական են, երբ դիտարկում ենք սպանդանոցային մորթի դինամիկան հոկտեմբերի 1-ից մինչ այսօր.
Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներտնտեսային և ծառայություններ մատուցող 72 սպանդանոցներում սպանդի է ենթարկվել միջինում օրական 15 տոննա խոշոր եղջերավոր կենդանի և 12 տոննա խոզ:

Իսկ դեկտեմբերի 15-ից մինչ այսօր սպանդի է ենթարկվել միջինում օրական 78 տոննա խոշոր եղջերավոր կենդանի և 34 տոննա խոզ: Նաև 3-ով ավելացել է ծառայություն մատուցող սպանդանոցների քանակը՝ մորթ է իրականացրել 75 սպանդանոց:

Ակնհայտ է, որ վերջին 12 օրերի ընթացքում սպանդանոցներում իրականացված սպանդի քանակն, ընդհանուր առմամբ, օրական միջինում ավելացել է 3-ից 5 անգամ:

ՍԱՏՄ-ից հիշեցնում են, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

Возможно, это изображение 2 человека, сувлаки и текст

Возможно, это изображение текст

Возможно, это изображение текст

Возможно, это изображение текст

Возможно, это изображение телефон и текст

Возможно, это изображение зеркало заднего вида и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակցությունները ձախողվելու դեպքում կլինեն հետևանքներ

19:30 17.05.2025

Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակցությունները ձախողվելու դեպքում կլինեն հետևանքներ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, որ հանգեցնում են մարտերի դադարեցմանը, և եթե դրանք ձախողվեն, կարող են հանգեցնել հակամարտության «ավելի սարսափելի փուլի»՝ նոր սպառազինություններով և նոր մասնակիցներով։ «Ռուսաստանի բոլոր թշնամիները, ովքեր վերջնագրեր են դնում բանակցությունների մասին, պետք է հիշեն մի պարզ բան. խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, […] ...

Ռումինիայի ընդդիմությունը իշխանություններին խնդրում է դադարեցնել միջամտությունը ընտրություններին

19:17 17.05.2025

Ռումինիայի ընդդիմությունը իշխանություններին խնդրում է դադարեցնել միջամտությունը ընտրություններին

Ընդդիմադիր «Ռումինացիների միավորման դաշինքը» (AUR), որի առաջնորդ Ջորջ Սիմիոնը հավակնում է Ռումինիայի նախագահի պաշտոնին, խնդրում է ՆԳՆ-ին, ԱԳՆ-ին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Մոլդովայի իշխանությունների միջամտությունը ռումինական պետության ղեկավարի ընտրության գործընթացին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Մայիսի 4-ին Ռումինիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որում Սիմիոնը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների […] ...

Արաբական լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

19:05 17.05.2025

Արաբական լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի տարածքի վրա։ Այս մասին ասվում է Բաղդադում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որից հատվածներ մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ «Արաբական լիգայի երկրները դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա շարունակվող հարձակումները»,- ասվում է տեքստում։ Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են իրենց «աջակցությունը սիրիական տարածքի միասնությանը» և […] ...

Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայում

18:53 17.05.2025

Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայում

Բաղդադում 34-րդ գագաթնաժողովից հետո Արաբական երկրների լիգայի ղեկավարները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և վերսկսել այնտեղ մարդասիրական օգնության առաքումը: Փաստաթղթից հատվածներ է տարածել իրաքյան INA լրատվական գործակալությունը։ «Մենք վճռականորեն մերժում ենք պաղեստինցիներին բռնի տեղահանելու փորձերը և կարծում ենք, որ մարդասիրական օգնությունը պետք է շտապ հասցնել Գազա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը […] ...

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

18:42 17.05.2025

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

Թեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն ​​սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

18:30 17.05.2025

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

BACK_TO_TOP